• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է 100 հազար տոննա բենզինի պաշար պատրաստել․ Reuters

aliq 14:05 | 09.04.2024
aliq 14:05 | 09.04.2024

Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է 100 հազար տոննա բենզինի պաշար պատրաստել եւ դեֆիցիտի դեպքում այն իրեն մատակարարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով արդյունաբերության ոլորտի բարձրաստիճան երեք աղբյուրների, որոնց անունները չի նշվում։ Նրանցից մեկը նույնիսկ ընդգծել է, որ գործարքը արդեն համափայնեցված է։

Ղազախստանի էներգետիկայի նախարարի խորհրդական Շինգիս Իլյասովը լրագրողներին հայտնել է, որ գերատեսչությունը նման հարցում չի ստացել։ ՌԴ էներգետիկայի նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության համար Reuters-ի հարցմանը։

Գործակալությունը նշում է, որ մարտի վերջի դրությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետեւանքով շարքից հանվել է Ռուսաստանի նավթի առաջնային վերամշակման հզորության մոտ 14 տոկոսը։  «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ Ռյազանի, Կույբիշեւի, Սիզրանի եւ Նիժնի Նովգորոդի նավթավերամշակման գործարանները կրճատել  են իրենց գործունեությունը։

Արդյունքում, մարտի վերջին շաբաթվա դրությամբ Ռուսաստանում բենզինի օրական միջին արտադրությունը կազմել է 110,7 հազար տոննա՝ փետրվարի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 12 տոկոսով։

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից արգելել է բենզինի արտահանումը։ Սահմանափակումները կգործեն վեց ամիս եւ չեն տարածվի ԵԱՏՄ երկրների, Մոնղոլիայի, Ուզբեկստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ նախապես համաձայնեցված մատակարարումների վրա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիան կսահմանափակի Իսրայել արտահանումը քանի դեռ Գազայում հրադադար չի հաստատվել
հաջորդը
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն