• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Որոշ պետություններ ԼՂ-ն օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու համար․ Փաշինյան

aliq 11:56 | 10.04.2024
aliq 11:56 | 10.04.2024

Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի արդյունքների մասին զեկույցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իմ եզրակացությունն  այն է՝ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից հետո Լեռանյին Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ Լեռանյին Ղարաբաղի հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունը այլեւս պատրաստ է եղել ու անփոփոխելի  արձանագրմամբ՝ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում։ Այս արձանագրումից խուսափելու եւ անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ, «պավադոկ» հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար»,-հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Նրա գնահատականով 2016 թվականից ի վեր առկա բանակցակային հնարավորությունները ուղղված են եղել «ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելուն», որի նպատակը Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները եւ որպես անկախ ու ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեին։

Շարունակելով միտքը Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պետականությունը «զրոյացնելու հաջորդ փորձը» եղել է 2021թ-ի մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրա խոսքերով կային ուժեր, որոնք Երեւանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա Հայաստանին օգնության, քանի որ նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։

«Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ Հայաստան, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանի Հանրապետությանը դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից։ Եթե կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին եւ նման շեշտադրումներին՝  իրադարձությունները կարող էին ընթանալ հետեւյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի ինքնիշխան տարածքների խորքում, Ազգային ժողովի ընտրությունների չկայացում՝ այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ՝ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձեւավորում եւ Հայաստանի պետականության փաստացի լուծարում»,-ասել Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը հաջորդիվ ընդգծեց, որ հետագայում արդեն տեղի ունեցած ԱԺ ընտրություններով վստահության մանդատ ստացավ «իրական Հայաստանը»։

«Այդ դժվարին պայմաններում մենք կարողացանք ունենալ ընտրություններ, որոնք միջազգայնորեն գնահատվեցին որպես ազատ ու ժողովրդավարական։ Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ժողովուրդը վստահության քվե տվեց 2018 թ-ի ժողովրդավարական, ոչ բռնի, թավշա հեղափոխություն առաջնորդած քաղաքական ուժին։ Սրանով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը, գուցե ինտուիտիվ կամ գուցե գիտակցված, Հայաստանի ժողովուրդը որդեգրեց հենց այս ռազմավարությունը»,-նշել է վարչապետը։

Նրա խոսքով «Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն» էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ, «երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարեւոր որոշումներ եւ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելը կհարվածի Իրանին, եթե իր դեմ հարձակումը իրականացվի իրանական տարածքից․ Իսրայելի ԱԳՆ
հաջորդը
Երեւանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշից, բայց դա անվտանգություն չի երաշխավորի․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն