Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը իր տարածքից Իսրայելի տարածքի վրա հարձակում իրականացնի, ապա իսրայելական պատասխանը կլինի հենց Իրանի տարածքում։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը «Kan» ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ։
«Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա իր տարածքից, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում, քանի որ Իսրայելը չի կարող իրեն թույլ տալ հանդուրժել նման հարձակումները՝ իր քաղաքացիների հանդեպ պատասխանատվության պատճառով»,-ասել է Կացը։