• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ալավերդին տիղմի մեջ է․ ջրերը հետ են քաշվում

Տաթեւիկ Ճուղուրյան 21:55 | 27.05.2024
Տաթեւիկ Ճուղուրյան 21:55 | 27.05.2024
Ալավերդի

Մեկ օր առաջ Դեբեդի ջրերով հեղեղված Ալավերդին տիղմի մեջ է․ ջրերը հետ են քաշվել, ահռելի վնասներն արդեն տեսանելի են։

Բնակելի հատվածներից առավել տուժածը Սանահին կայարան թաղամասն է։ Այստեղ նախկինում էլ Դեբեդը ավերածություններ է արել (գերեզմանների, անասնագոմերի փլուզում եւ այլն)։

Ալավերդի
Ալավերդի
Ալավերդի
Ալավերդի

Թաղամասի՝ երկաթգծի կայարանամերձ հատվածին տեղացիները Կայարանի թաղ են ասում։ Դեբեդն այստեղ անմիջապես չորս շենքի առջեւով է հոսում։ Ջրերը երկրորդ հարկ են հասել։

Երրորդ շենքի առաջին հարկի բնակարններից մեկում Բախչինյանների 5 հոգանոց ընտանիքն է ապրում, այդ թվում՝ երեխաներ։ Աղետի գիշերը ժամը մեկին ջրի աղմուկից են հասկացել, որ շքամուտքը ջրով է լցվել։ Հետո սկսել են զանգել հարեւաններին։ Առաջին հարկում ապրողները վերեւ են բարձրացել։

Կարեն ԲախչինյանԲախչինյանները չորս սենյականոց նորոգված բնակարանն ու նոր կահույքը կորած են համարում։ Տուն չկա, ասում է Կարեն Բախչինյանը, հայրն էլ կողքից անձնագիր ունեցող խեղդված շան ու ջրի քշած-տարած խոզերի մասին է պատմում։

Մինչեւ առավոտ բնակիչները սեփական ուժերով են կազմակերպել տարհանումը․ փրկարարները առավոտյան են եկել, ասում են, երբ շենքում արդեն մեկ-երկու ընտանիք էր մնացել։

Այսօր Կարենը մի կերպ տուն է մտնել՝ գոնե հագուստ վերցնելու։ Ամբողջ տունը տիղմի մեջ է եղել։ Առանց որեւէ բանի ձեռք տալու դուրս է եկել։

ԱլավերդիԿայարանի թաղում տարհանման հերթում արդեն անպիտան դարձած մեքենաներն են։ Տերերն ասում են՝ չգիտեն էլ, թե ինչու են հանում կամ ինչ են անելու։

Ալավերդի
Ալավերդի
Ալավերդի

Բնակիչներից մի քանիսն էլ բահերով սեփական խանութների շրջակայքն են մաքրում։ Մարդիկ մեկը մյուսի համար փրկարար ու կամավոր են դարձել։ Ասում են՝ երեկ այստեղ եկած ՀՀ վարչապետը թեեւ խոստացել է, որ կաջակցեն, բայց իրենք հիմա թե՛ տեխնիկական միջոցների եւ թե՛ օգնող ձեռքի կարիք ունեն։

Ամենամեծ աղետն այստեղ կամրջի փլուզումն է, որից այն կողմ Սանահին կայարանի դպրոցն ու մանկապարտեզն են, բնակելի շենք ու տներ, հետո թաղամասի ծայրամասը՝ Կամչատկան, որն իր ցածր դիրքով գրեթե հավասար է գետին, բայց չի տուժել։

Տարբեր զրույցների ժամանակ մարդիկ ասում են, որ այստեղ գետի հունը լայն է, եւ վարարումների ժամանակ էլ ջրերը չեն բարձրանում։

ԱլավերդիԿամրջի փլուզման հետեւանքով թաղամասի երկու հատվածների միջեւ կապը կտրվել է։ Կամրջից այն կողմ գտնվողներին փրկարարները սնունդ ու դեղորայք են հասցնում պարանների միջոցով։

ԱլավերդիՔաղաքի կենտրոնում մարդիկ սեփական խանութներից հեղեղված գույքը, սնունդը եւ տարատեսակ այլ ապրանքներ են հանում, փորձում կարգի բերել շրջակայքը։ Փլուզումների հետեւանքով երկու կողմից փակ Թումանյան փողոցով նաեւ հատուկենտ մարդիկ են անցուդարձ անում։ Շփոթված են։

Թումանյան փողոցում գտնվող բնակելի երկու շենքերից նույնպես բնակիչները տարհանվել են։ Այստեղ էլ Դեբեդի ջրերը բնակարաններ են հեղեղել։

Ալավերդի

Հիմա, միմյանց օգնելով, ջրի տակ մնացած մեքենաներն են դուրս բերում ավտոտնակներից ու բակից։ Այստեղ էլ պաշտոնյաներն եկել-գնացել են, օգնելու խոստումներ տվել։ Նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն են տեղում աշխատում։ Բայց տրակտորն, ասում են, արդեն երկու ժամ կանգնած է,  բեռնատարին է սպասում։

Տեխնիկայի եւ աշխատուժի պակաս կա։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե այս ամեն ինչը «կապկազ-թամաշա» չէ
հաջորդը
Ինչպե՞ս հեղեղների ժամանակ խուսափել ջրից տարածվող վարակիչ հիվանդություններից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Ապր   Հնս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն