• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ իշխանությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում արմատախիլ են անում ուկրաիներենը․ Human Rights Watch

aliq 17:07 | 20.06.2024
aliq 17:07 | 20.06.2024

Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում տարածում են «կրեմլյան» քարոզչությունը՝ բնակչության շրջանու փորձելով արմատախիլ անել ուկրաիներենը եւ հետապնդել համագործակցությունից հրաժարվող ուսուցիչներին։ Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության «Կրթությունը օկուպացիայի ներքո» վերնագրով զեկույցում, որը նվիրված է Ուկրաինայի անեքսիայի ենթարկած շրջաններում դպրոցական կրթական համակարգի բռնի ռուսականացմանը։

Հետազոտությունը հիմնված է Խարկովի մարզի 42 ուսուցիչների եւ դպրոցների անձնակազմի հետ հարցազրույցների վրա, ովքեր 2022 թվականին վերապրել են ռուսական օկուպացիան: Իրավապաշտպանները զրուցել են նաեւ այն ուսուցիչների հետ, ովքեր բռնի տեղահանվել կամ փախել են Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների օկուպացված տարածքներից։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ այժմ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում մոտ մեկ միլիոն դպրոցական կա, նրանցից ավելի քան 62 հազարը շարունակում են հեռավար ուսուցումը ուկրաինական ծրագրի համաձայն։ Մնացած երեխաներին օկուպացիոն իշխանությունները հարակադրում են հետեւել ռուսական դպրոցական ծրագրին՝ խստորեն սահմանափակելով ուկրաիներենով ուսուցումը եւ օգտագործելով պատմության դասագրքեր, որոնք արդարացնում են ռուսական ներխուժումը եւ Ուկրաինան ներկայացնում որպես «նեոնացիստական ​​պետություն»: Երեխաները նաեւ հարկադրված են անցնել նախնական ռազմական պատրաստություն։

Ուկրաինացի ուսուցիչները, ովքեր հրաժարվում են համագործակցել օկուպացիոն իշխանությունների հետ, ենթարկվում են սպառնալիքների, բանտարկության եւ խոշտանգումների, ասվում է HRW զեկույցում։ Հեղինակները որպես օրինակ են բերում Խարկովի մարզի Բորովսկոե գյուղի դպրոցի տնօրենի դեպքը, ով մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել եւ խոշտանգումների ենթարկվել՝ աշակերտների անձնական գործերը եւ դպրոցական այլ փաստաթղթեր օկուպացիոն իշխանություններին հանձնելուց հրաժարվելու համար։

Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները պատժել են նաեւ նրանց, ովքեր շարունակում են սովորել կամ դասավանդել ուկրաինական ուսումնական պլանի համաձայն, ինչպես նաեւ սպառնացել են աշակերտների ծնողներին տուգանքներով եւ իրավունքներից կամ ազատությունից զրկելով՝ իրենց երեխաներին ռուսամետ դպրոցներ տեղափոխելուց դժգոհելու  համար։

Ռուսաստանի իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային հակամարտությունների մասին օրենքի պահանջները, որն արգելում է օկուպացիոն տերությանը փոխել օկուպացված տարածքում գործող օրենքները, այդ թվում՝ կրթության ոլորտում, եզրակացնում են իրավապաշտպանները։

«Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում կրթական համակարգում փոփոխություններ մտցնելը խախտում է նաեւ մարդու իրավունքների այլ միջազգային չափանիշներ, այդ թվում՝ պատերազմի քարոզչության արգելքը, երեխայի մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը եւ ծնողների՝ սեփական երեխաների կրթության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը»,-ասվում է զեկույցում։

Հեղինակները ուկրաինական իշխանություններին էլ կոչ են անում օկուպացված տարածքներում գտնվող ուսուցիչներին չմեղադրել «կոլոբրացիոն գործունեության մեջ», որոնք երեխաներին դասավանդում են ռուսական ուսումնական պլանի համաձայն եւ նրանց նկատմամբ սահմանափակումներ չկիրառել: Որոշ ուսուցիչներ հարկադրված են աշխատել օկուպացիայի ներքո՝ գոյության պահպանման համար, բացատրում է HRW-ն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանն ու Վիետնամը պայմնավորվել են չմիանալ այնպիսի դաշինքներին որոնք կգործեն միմյանց դեմ
հաջորդը
Բաքվի նոր պահանջները հարցեր են առաջացնում խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի անկեղծության մասին․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն