• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեյբորիստական ​​կուսակցությունը հաղթում է Միացիալ Թագավորության խորհրդարանական ընտրություններում

aliq 12:07 | 05.07.2024
aliq 12:07 | 05.07.2024
Կիր Ստարմեր

Սըր Քիր Սթարմերի գլխավորած լեյբորիստական ​​կուսակցությունը Միացիալ Թագավորությունում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ քանակությամբ ընտրողների ձայները։ Այս մասին հայտնում է BBC-ին՝ նշելով, որ այս իրադարձությունը նախանշում է Մեծ Բրիտանիայում պահպանողականների կառավարման 14 տարվա ավարտը:

Ըստ Ipsos կազմակերպության հարցումների 650 տեղանոց Համայնքների պալատում լեյբորիստները կարող են ստանալ 410 տեղ, ինչը նշանակում է բացարձակ մեծամասնություն։ Նրանց հիմնական մրցակից պահպանողականները հավանաբար կունենան 131 տեղ։ Երրորդ տեղում են լիբերալ-դեմոկրատները՝ 61 տեղով, իսկ չորրորդում՝ 13 տեղով, աջ պոպուլիստական «Բարեփոխումների» կուսակցությունը։ Զգալիորեն կկրճատվի Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայությունը, նրանք կունենան ընդամենը 10 տեղ։ Առավել քիչ թվով տեղեր կարող են զբաղեցնել Ուելսի ազգայնականների ու «Կանաչների» կուսակցությունները․ նրանք համապատասխանաբար կունենան 4 եւ 2 տեղ։

Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։

Գործող վարչապետ Ռիշի Սունակը խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են եւ հայտնել է, որ արդեն շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ:

«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ ու կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության եւ ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող վճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա… եւ ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,-հայտարարել է Սունակը։

Այսօր՝ հուլիսի 5-ին, Սունակը եւ Սթարմերը, ով մեծ հավանականությամբ կընտրվի որպես երկրի հաջորդ վարչապետ,  կմեկնեն Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ III թագավորի հետ տեսության:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն․ Փաշինյան
հաջորդը
Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
« Հնս   Օգս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն