• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ․ Հաջիեւ

aliq 10:47 | 02.09.2024
aliq 10:47 | 02.09.2024

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Հայաստանը մի շարք երկրների, հատկապես Ֆրանսիայի օգնությամբ «միլիտարիզացման» (ռազմականացման) քաղաքականություն է վարում, ինչը Հարավային Կովկասում հանգեցնում է լարվածության պահպանմանը։ 

Նա նաեւ Հայաստանին անվանել է «ագրեսոր» եւ «օկուպանտ» երկիր, որի զինված ուժերի նկատմամբ պետք է սահմանափակումներ կիրառվեն։ 

«Հայաստանը եղել է օկուպանտ պետություն։ Եթե նայենք Երկրորդ համաշխարհային պատերազմիբ հաջորդած միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ օկուպանտ պետություններն ու ագրեսորները շատ քիչ են, եւ դրանցից մեկը Հայաստանն է»,-ասել է Հաջիեւը։ 

Պատմելով, որ Իրաքի եւ Քուվեյթի միջեւ պատերազմից հետո կային որոշակի սահմանափակումներ՝ կապված իրաքյան զինված ուժերի զարգացման հետ, Ադրբեջանի նախագահի օգնականն ասել է․  «Մենք կարծում ենք, որ նման համամասնական սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»։

Հաջիեւը նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցին՝ նշելով, որ Երերանի կողմից ինսիտուտի գոյության հարցը օրակարգում պահելը նպատակ ունի տպավորություն ստեղծել, որ հակամարտությունը չի ավարտվել, եւ որ «Արեւմուտքում իր կողմնակիցների հետ միասին Հայաստանը փորձում է պահպանել ազդեցության որոշակի լծակներ»։ 

Խոսելով սահմանազատման գործընթացի մասին Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, որ գործընթացը բացարձակապես ունի երկկողմ բնույթ եւ կշարունակվի երկկողմ հիմունքներով՝ փոխըմբռնման պայմաններում։

Միեւնույն ժամանակ Հաջիեւը նշել է, որ նման պայմաններում այլեւս անիմաստ է դառնում Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության ներկայության պահպանումը։ 

«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջեւ գործընթացն ընթանում է խաղաղության եւ փոխըմբռնման պայմաններում, մենք կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը գործի հայկական կողմից Ադրբեջանի սահմանի մոտ։ Եկել է այդ առաքելության գործունեությունը դադարեցնելու ժամանակը»,- ​​նշել է Հաջիեւը։ 

Ադրբեջանի նախագահի օգնականը նաեւ անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասելով․ «Հայաստանի սահմանադրության մեջ, Անկախության հռչակագրի համաձայն, դեռեւս մնում են տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, այն է՝ Ղարաբաղը Հայաստանին միացնելու դրույթը։ Քանի դեռ այս իրավիճակը չի փոխվել, մենք լուրջ խնդիրներ ենք տեսնում երկու պետությունների միջեւ խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում։ Հայ հասարակությունը պետք է փոխի Սահմանադրությունը եւ հանի այս դրույթը, այս հղումը՝ հաստատելով խաղաղ պայմաններում ապրելու ցանկությունը։ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որեւէ պետության նկատմամբ, այն ադրբեջանական ժողովրդի արդար կամքն արտացոլող փաստաթուղթ է։ Մենք գնահատում ենք այս համեմատությունը պարզապես որպես բառախաղ: Ուստի Հայաստանի վարչապետին եւ քաղաքական ղեկավարությանը խորհուրդ է տրվում, որ նման բառախաղերի փոխարեն քայլեր ձեռնարկեն՝ ուղղված խաղաղության օրակարգի փաստացի առաջմղմանը, տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղության օրակարգին աջակցելուն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արտահերթ ընտրությունների արդյունքով Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը խորհրդարանում կպահպանի մեծամասնությունը
հաջորդը
Գերմանական Թյուրինգիայի Լանդթագի ընտրություններում առաջատար է ծայրահեղ աջերի կուսակցությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն