• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը ռուսական կողմին կրկին պնդում է․ դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը

aliq 10:21 | 03.09.2024
aliq 10:21 | 03.09.2024
Iran & Russia flags

Իրանի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության: Այս մասին հայտնում է IRNA պետական լրատվական գործակալությունը։ 

Ռուսաստանի դեսպանի հետ Իրանի արտգործնախարարության ներկայացուչրի հանդիպումը կայանում է տարածաշրջանում կոմունիկացիաների բացմանը  իբր Հայաստանի կողմից խոչնդոտելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունների ֆոնին։ 

Իրանցի դիվանագետը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաեւ անհրաժեշտ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների շահերին եւ օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելը:

IRNA-ի փոխանցմամբ դիվանագետները մտքեր են փոխանակել Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ եւ կարեւորել ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու երկրների փոխադարձ շահերի հարգումը, որոնք, կայուն խաղաղության եւ տարածաշրջանային համագործակցության երաշխավորն են։ Բացի այդ Դեմիրչիլուն եւ Դեդովը ընդգծել են նաեւ տարածաշրջանի երկրների կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ խնդիրները լուծելու եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման եւ տնտեսական ծրագրերի իրականացման համար՝ կրկին հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Խոսվել է նաեւ 3+3 խորհրդատվական ձեւաչափի առաջիկա հանդիպման մասին, որը ներառում է հարավկովկասյան երեք երկրներ՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, գումարած Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱԷՄԳ-ն բավարար փաստեր չունի Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների մեղավորներին մատնանշելու համար
հաջորդը
Լեհաստանը կոչ է անում խոցել ռուսական հրթիռները Ուկրաինայի երկնքում, իսկ ՆԱՏՕ-ն զգուշացնում է հետեւանքների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն