• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լեհաստանը կոչ է անում խոցել ռուսական հրթիռները Ուկրաինայի երկնքում, իսկ ՆԱՏՕ-ն զգուշացնում է հետեւանքների մասին

aliq 10:56 | 03.09.2024
aliq 10:56 | 03.09.2024

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Լեհաստանը եւ Ուկրաինային սահմանակից մյուս երկրները «պարտավոր են» խոցել ռուսական հրթիռները՝ նախքան դրանք մուտք կգործեն այդ երկրների օդային տարածք։ ՆԱՏՕ-ն էլ զգուշացրել է, որ դա հետեւանքներ կունենա ողջ դաշինքի համար։ 

Սիկորսկին Financial Times-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Վարշավան պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը՝ չնայած դաշինքի մտավախություններին, որ կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։

«ՆԱՏՕ-ին անդամակցելը չի չեղարկում յուրաքանչյուր երկրի՝ իր օդային տարածքը պաշտպանելու պատասխանատվությունը, դա մեր սահմանադրական պարտականությունն է», — ասել է Սիկորսկին: 

Լեհաստանի օդային տարածք մտնող ռուսական հրթիռները խոցելը օրինական ինքնապաշտպանություն կլինի, ասել է դիվանագետը՝ հավելելով, որ հակառակ դեպքում հրթիռների բեկորներով մարդկանց վնասելու վտանգը էլ ավելի է մեծանում:

ՆԱՏՕ-ն էլ հայտարարել է, որ ճանաչում էր իրենց օդային տարածքը պաշտպանելու դաշինքի անդամների իրավունքը, սակայն նախազգուշացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի համար արդեն ընդհանրական հավանական հետեւանքների մասին։ 

«ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում Ռուսաստանում պատերազմի հետագա սրումը կանխելու համար։ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ եւ չի դառնա դրա մաս»,- ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան երկրներին ավելի վաղ կոչ էր արել խոցել ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի տարածքի վրա, ինչպես դա արել էին ապրիլին Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը մերժել էր առաջարկը՝ ասելով, որ դաշինքը չի դառնա հակամարտության կողմ։

Հուլիսի սկզբին Վարշավան եւ Կիեւը ստորագրեցին անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը ներառում էր Ուկրաինայի երկնքում ռուսական հրթիռների եւ անօդաչու սարքերի որսալու մեխանիզմի մշակում: Օգոստոսի վերջին էլ Զելենսկին նշել էր, որ գոնե երկրի արեւմտյան հատվածներում հրթիռների խոցման համար կցանկանար ստանալ Վարշավայի օգնությունը։

«Ինչպես ես հասկանում եմ, այստեղ անհրաժեշտ է մի քանի երկրների աջակցություն, եւ Լեհաստանը տատանվում է այս հարցում, քանի որ չի ցանկանում միայնակ մնալ նման որոշման հետ»,- ասել էր Ուկրաինայի նախագահը։ 

Լեհ զինվորականները բազմիցս են հայտարարել, որ արձանագրել են ռուսական հրթիռների կողմից Ուկրաինայի հետ սահմանը հատելու փաստեր, եւ սահմանների մոտ պարբերաբար հայտնաբերվում են «օդային ռազմական օբյեկտների» բեկորներ:

2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի լայնածավալ գնդակոծությունից հետո հրթիռի բեկորներն ընկել էին Լեհաստանի տարածքում, ինչի հետեւանքով զոհվել էին երկու ֆերմեր։ Լեհական կողմի հետաքննության համաձայն  հրթիռն արձակվել էր ուկրաինական C-300 հակաօդային պաշտպանության համակարգից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իրանը ռուսական կողմին կրկին պնդում է․ դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը
հաջորդը
Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցությունները շարունակվում են․ Բայդեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն