• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանը շնորհավորել է Ալիեւին իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ

aliq 14:16 | 03.09.2024
aliq 14:16 | 03.09.2024
Aliyev & Erdogan

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ արտահերթ «խորհրդարանական ընտրություններում «Նոր Ադրբեջան» («Յենի Ազըրբեյջան») կուսակցության ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ»։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահականը։

Դրանում նշվում է, որ Թուրքիայի նախագահն Բաքվի համար կարեւորել է ընտրությունների նշանակությունը՝ որպես առաջին խորհրդարանական ընտրություններ, որոնք անցկացվել են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության հաստատումից հետո։

Էրդողանը նաեւ նշել է, որ ընտրություններն անցել են ազատ, բաց եւ ժողովրդավարական միջավայրում՝ արտահայտելով ադրբեջանական ժողովրդի կամքը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն Էրդողանն ու Ալիեւը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ «եղբայրության եւ ռազմավարական դաշինքի հեռանկարների շուրջ»։

Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատմամբ՝ սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։

«Չնայած էֆեկտիվ գործընթացին՝ պայմանները թույլ չտվեցին ընտրություններն անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», — սեպտեմբերի 2-ին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշաթին՝ ներկայացնելով արձանագրված խախտումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսին պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ԵՄ ինտեգրման իր փորձով
հաջորդը
Անկարան իրավունք ունի ընտրելու, թե որ դաշինքներին միանա, բայց պետք է հարգի ԵՄ արժեքները․ Ստանո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն