• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բլինկենը կրկին հրավիրվել է ցուցմունքի՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հարցով

aliq 12:26 | 04.09.2024
aliq 12:26 | 04.09.2024
withdrawal of US troops from Afghanistan

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին ցուցմունք տալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկել, հայտնում է NBC News-ը։

Դեռ մայիսին Մաքքոլը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից վերահսկվող Արտաքին հարաբերությունների կոմիտեն կհետաքննի «Բայդեն-Հարիսի վարչակազմի կողմից ամերիկյան զորքերի մահացու դուրսբերումը»:

«Կոմիտեն ընդառաջ է գնացել իրեն ուղղված բազմաթիվ խնդրանքներին եւ դիմումներին՝ փորձելով համապատասխանեցնել ժամանակահատվածը ձեր գրաֆիկի հետ։ Այսօրվա դրությամբ Պետքարտուղարությունը դեռեւս չի ներակայցրել որեւէ հավանական ժամանակահատված ձեր ելույթի համար»,-ասվում է նամակում։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Բլինկենը Կոնգրեսում ցուցմունք է տվել Աֆղանստանի հարցով ավելի քան 14 անգամ, ավելի շատ, քան վարչակազմի ցանկացած այլ պաշտոնյա: Նրա խոսքով, չորս անգամ պետքարտուղարը ուղղակիորեն ելույթ է ունեցել կոմիտեի առջեւ, որը գլխավորում է Մաքքոլը։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հանձնաժողովին է տրամադրել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ 20 հազար էջ փաստաթուղթ։

Պետքարտուղարության խոսնակն ասել է, որ Բլինկենը զբաղված է Մաքքոլի առաջարկած ամսաթվերի ընթացքում ելույթ ունենալու համար, սակայն առաջարկել է «ողջամիտ այլընտրանքներ»:

«Հիասթափեցնող է, որ Պետդեպարտամենտի հետ բարեխղճորեն համագործակցությունը շարունակելու փոխարեն, կոմիտեն եւս մեկ անհարկի ծանուցագիր ուղարկեց», — եզրափակել է Միլլերը:

Reuters-ը պարզաբանում է, որ Մաքքոլը Բլինկենից պահանջել է ցուցմունք տալ սեպտեմբերի 19-ին, հակառակ դեպքում պետքարտուղարին կմեղադրեն Կոնգրեսի նկատմամբ արհամարհանքի մեջ։

NBC News-ը բացատրում է, որ հանրապետականները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, վերսկսել են իրենց «հարձակումները» Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ Աֆղանստանից օգոստոսին ԱՄՆ զորքերի դուրսբերման եւ այդ ընթացքում Քաբուլի օդանավակայանի վրա տեղի ունեցած ողբերգական հարձակման տարելիցին մոտ ժամանակահտվածում, որի հետեւանքով զոհվել էր 13 ամերիկացի զինվորական եւ մոտ 170 աֆղանստանցի։

ԱՄՆ-ը բազմիցս հայտարարել է զորքերը Աֆղանստանից դուրս բերելու մտադրության մասին, որտեղ նրանք ռազմական գործողություններին մասնակցում են 2001 թվականից։ Զորքերի դուրսբերման հարցը, մասնավորապես, 2016 թվականի ընտրություններում Թրամփի քարոզարշավի կետերից մեկն էր։ Սակայն ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելով՝ Թրամփը հայտարարեց, որ Աֆղանստանից ամերիկյան զորախմբի արագ դուրսբերման մասին խոսք չի կարող լինել։ Սակայն 2020 թվականին Թրամփի վարչակազմը Աֆղանստանում այդ ժամանակհատվածում ակտիվացած Թալիբան շարժման ներկայացուցիչների հետ Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսեց ԱՄՆ զորքերի դուրս բերման հարցի շուրջ ակտիվ բանակցությունները։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ամերիկայն եւ կոալիցիոն զորքերի դուրսբերման գործընթացը պետք է ավարտվեր 2021 թվականի սեպտեմբերին։

Արդյունքում՝ 2021 թվականի գարնանը Ջո Բայդենի օրոք սկսվեց զորքերի վերջնական դուրսբերուման գործողությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հրաժարականի դիմում է ներկայացրել
հաջորդը
Ուկրաինան կշարունակի Կուրսկի մարզի օկուպացիան անորոշ ժամկետով․ Զելենսկի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն