• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զուրաբիշվիլին այլեւս Վրաստանի նախագահը չէ․ Կոբախիձե

aliq 12:50 | 04.09.2024
aliq 12:50 | 04.09.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին այլեւս Վրաստանի նախագահը չէ՝ սահմանադրությունը խախտելուց հետո։

«Նա նախագահը չէ: Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահը չէ։ Նա ինքն է ճանաչել Սահմանադրական դատարանի օրինականությունը, երբ հայց է ներկայացրել դրան։ Եվ սա Սահմանադրական դատարանն է, որը գտել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին ոչ լեգիտիմ նախագահ է, որ նա սահմանադրությունը խախտած նախագահ է։ Միակ պատճառը, որ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես պահպանում նախագահի պաշտոնը, դա  Ազգային շարժման աջակցությունն է (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցություն)»,-հայտարարել է Կոբախիձեն ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, երբ ընդդիմությունը խորհրդարանում չքվեարկեց Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին, այդ օրից նա դարձել է «ոչ թե Վրաստանի նախագահը, այլ Ազգային շարժման նախագահն ու Ազգային շարժման սովորական խամաճիկը»։

2023 թվականին Զուրաբիշվիլին մի քանի արտասահմանյան այցեր էր կատարել՝ առանց կառավարության հետ համաձայնեցնելու։ Երկրի Սահմանադրության համաձայն Վրաստանի նախագահը արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ կարող է իրականացնել միայն վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո։

Զուրաբիշվիլիի այցերից հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ նախագահի իմփիչմենթի հարցով։ Սահմանադրական դատարանը պաշտպանեց Զուրաբիշվիլիին հեռացնելու առաջարկը, սակայն իշխող կուսակցությունը խորհրդարանում չակորղացավ ապահվել բավարար քանակությամբ ձայներ՝ իմպիչմենտ հայտարարելու համար (150 ձայնից առնվազն 100-ը)։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայց էր ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Նմանատիպ հայցեր են ներկայացրել նաեւ ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները: Օգոստոսի վերջին դատարանը երեք նիստ է անցկացրել, որոնց ընթացքում լսել է կողմերի դիրքորոշումները։ Հայցվորները պահանջում են օրենքը չհամապատասխանող ճանաչել, մասնավորապես, Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանությունները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները Վրաստանին ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինան կշարունակի Կուրսկի մարզի օկուպացիան անորոշ ժամկետով․ Զելենսկի
հաջորդը
Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն