• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան չի հրաժարվել Երեւանի եւ Բաքվի միջեւ «ազնիվ միջնորդի» իր դերից․ Կոպիրկին

aliq 12:21 | 05.09.2024
aliq 12:21 | 05.09.2024
Sergey Kopirkin Ambassador Extraordinary and Plenipotentiary of the RF to the RA

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Союзники. ОДКБ»-ին տված հարցազրույցի ժամանակ։ 

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին դեսպանը նշել է, որ Մոսկվայի նախաձեռնությամբ չէ, որ վերջին շրջանում նվազել է միջգերատեսչական շփումների դինամիկան, այդ թվում՝ երկրների արտգործնախարարությունների եւ պաշտպանության նախարարությունների մակարդակներում։ 

«Մենք տեսնում ենք «կոլեկտիվ Արեւմուտքի» չդադարող ճնշումը, որը փորձում է Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը եւ ամեն կերպ սահմանափակել դրանք։ Չնայած դրան, մենք շարունակում ենք հավատալ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու խորացումը համապատասխանում է երկու երկրների իրական, հիմնարար շահերին»,-ասել է Կոպիրկինը եւ հավելել, որ Մոսկվան նկատել է խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների բարձրաձայնած մտադրությունը։ 

Ռուսաստանի դեսպանը անդրադառնալով եռակողմ հայտարարությունների հետ կապված հարցերին եւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում աջակցություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությանը նշել է, որ Մոսկվան հաջողությամբ հարթակ տրամադրել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների համար։ 

«Կրկին շեշտեմ, որ մենք պատրաստ ենք դա անել ապագայում։ Մենք երաշխավորում ենք երկու պատվիրակությունների աշխատանքի համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումն իրենց նախընտրած երկկողմ ձեւաչափով»,-ասել է Կոպիրկինը։

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է բանակցությունների հաջողությամբ, իր ամենամոտ հարեւանների, գործընկերների ու դաշնակիցների բարգավաճմամբ ու խաղաղությամբ։

«Մենք մեր երկու դաշնակիցների միջեւ հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում ենք անբաժանելի անվտանգության եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման։ Մենք հույս ունենք, որ առկա տարաձայնությունները շուտափույթ լուծում կստանան եւ հաջող առաջընթաց կբերի այլ ոլորտներում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը ամենաբարձր մակարդակով՝ եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին բարեկամ երկու երկրների եւ ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի եւ հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար»,-ասել է դեսպանը։

Կոպիրկինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե Հարավային Կովկասում որեւէ կոնկրետ ուղղու ստեղծման, այլ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին։ 

«2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ կազմակերպման շուրջ։ Մենք գրեթե հասել ենք համապարփակ, հավասարակշռված համաձայնության։ Ցավոք, գործընթացը, ոչ մեր մեղքով, կանգ է առել։ «Հավաքական Արեւմուտքի» ճնշման տակ Երեւանը որոշեց սառեցնել եռակողմ համագործակցությունը նաեւ այս ուղղությամբ»,-ավելացրել է ՌԴ դեսպանը եւ կոչ արել հնարավորինս արագ վերսկսել տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի նախկին պաշտոնյաների գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան
հաջորդը
Կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն