• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի այլընտրանք չկա․ Կոպիրկին

aliq 12:52 | 05.09.2024
aliq 12:52 | 05.09.2024
Collective Security Treaty Organization

Այսօր Հայաստանի առջեւ ծառացած շատ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երեւանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթի իրականացման առաջարկին։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Союзники. ОДКБ»-ին տված հարցազրույցի ժամանակ։ 

Դեսպանի խոսքով այդ ժամանակ խոսքը «լուրջ նախաձեռնությունների մասին էր», այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենեւին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ հետախուզություն է հավաքում Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ»,-ասել է ՌԴ դեսպանը։

Կոպիրկինը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ եւ հանդիսանում է ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ համաձայնագրերի կողմ։

«Մենք վստահ ենք, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերին եւ ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը։ Անդամակցությունը Կազմակերպությանը, ինչպես նաեւ մեր երկրի հետ ռազմական ոլորտում սերտ կապերը վերջին տասնամյակների ընթացքում դարձել են անկախ Հայաստանի առաջընթացի ու զարգացման առանցքային գործոն»,-ասել է ՌԴ դեսպանը եւ հավելել, որ ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի այլընտրանք չկա։

Ռուս դիվանագետի խոսքերով Մոսկվայում ելնում են նրանից, որ Հարավային Կովկասի ճակատագիրն ու ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները եւ հարեւան գործընկեր պետությունները, քանի որ իր բնորոշմամբ «ընդհանուր տանը» դրսից ոչ ոք խաղաղություն եւ բարգավաճում չի բերի։

Կոպիկիրնի գնահատմամբ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ սոցիալ-տնտեսական զարգացման երկարաժամկետ ապահովմանը չեն կարող համապատասխանել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի «ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու «կոլեկտիվ Արեւմուտքի» ծրագրերը»։

«Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես «3+3» Տարածաշրջանային Խորհրդատվական պլատֆորմի շրջանակներում՝ ի հայտ եկած խնդիրների փոխադարձ ընդունելի պատասխանների որոնումը եւ արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»,-ասել է Կոպիրկինը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կառավարությունը հաստատել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
հաջորդը
Ռադան հաստատեց Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն