• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը դեմ է Սյունիքով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր ընկերությանը լիզորելուն․ դեսպան

aliq 16:40 | 06.09.2024
aliq 16:40 | 06.09.2024

Իրանը դեմ է, որ այլ երկրներից գան ու Սյունիքով անցնող ճանապարհներին վերահսկողություն կամ անվտանգություն սահմանեն։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի անվտանգության ապահովումը մասնավոր պահնորդական ընկերությանը լիազորելու հնարավորությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ Երեւանում պատրաստ են Սյունիքով անցնող կոմունիկացիաների բացմանը` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: Որպես տարբերակ Փաշինյանն առաջարկել էր անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանը հանձնելը։ Վարչապետը այլ մանրամասներ չէր նշել, սակայն հայտարարել էր, որ հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում եւ՛ Բաքվում, ե՛ւ Մոսկվայում։

Իրանի դեսպանն էլ մեկնաբանելով այս ամենը նշել է․ «Կողմ ենք, որ ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի կողմից։ Մենք դեմ են, որ այլ երկրներից գան այստեղ եւ փորձեն ինչ-որ անվտանգություն կամ վերահսկողություն սահմանեն։ Եվ այն, ինչ փոխանցվել է Հայաստանի իշխանությունների կողմից, այն է, որ սահմանային անցակետերի վերահսկողությունը լինելու է Հայաստանի պատկան մարմինների կողմից եւ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ինչքանով, որ ինձ է փոխանցվել, դա չի խոսում այն մասին, որ անվտանգությունը պետք է հանձնվի ինչ -որ միջազգային կազմակերպության։ Այլ խոսքն այն մասին է, որ տվյալ առեւտրային ընկերությանը ներկայացուցիչն իր բեռը փոխադրելիս կարող է ներկա գտնվել այդ ճանապարհի ընթացքում։ Ինձ փոխանցվել է, որ անվտանգությունը եւ վերահսկողությունը լինելու է Հայաստանի կառավարության կողմից եւ հայաստանյան մարմինների կողմից»։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել էր, որ ցանկացած սպառնալիք հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծուման փորձերը բացարձակապես անընդունելի է եւ կարմիր գիծ Իրանի համար։

Ավելի վաղ էլ՝ սեպտեմբերի 3-ին Իրանի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով վարչության գլխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն երկուշաբթի երեկոյան Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ է Հարավային Կովկասում միջազգայնորեն ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության:

Ռուսաստանի դեսպանի հետ Իրանի արտգործնախարարության ներկայացուչրի հանդիպումն էլ կայացել էր Հայաստանի Սյունիքի մարզով անցող կոմունիկացիաների բացմանը հայկական կողմից խոչնդոտելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի օգոստոսի 20-ին հնչեցրած հայտարարությունների ֆոնին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
BRICS-ի գագաթնաժողովին Հայաստանը կմասնակցի վարչապետի մակարդակով
հաջորդը
Մենություն ընդարձակ տան ամենափոքր սենյակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն