• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն Բաքվին կոչ է անում COP29-ին ընդառաջ ազատել հայ գերիներին եւ քաղբանտարկյալներին

aliq 13:39 | 10.09.2024
aliq 13:39 | 10.09.2024
Սենատոր Բենք Քարդին
#image_title

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդին այսօր հրապարակած հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ՄԱԿ կլիմայի փոփոխությանը նվիրված COP29 գագաթնաժողովից առաջ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին եւ այլ քաղբանտարկյալներին։

«COP29-ի նման խոշոր միջազգային կոնֆերանսի հյուրընկալումը պետք է ուղեկցվի այն պարտականություններով եւ ակնկալիքներով, որ  ընդունող երկրները թույլ կտան տեղեկատվության եւ խնդիրների անկեղծ քննարկում, ինչը պահանջում է խոսքի եւ հավաքների ազատությունների ճանաչում: Ադրբեջանը այդպես չի արել։ Եթե ​​Ադրբեջանը ձգտում է կայուն հարաբերություններ հաստատել եվրատլանտյան հանրության հետ, ես նախագահ Ալիեւին կոչ եմ անում ազատ արձակել իր կառավարության կողմից անարդարացիորեն բանտարկվածներին, ներառյալ հայ կալանավորներին եւ էկոակտիվիստներին, ովքեր Չովդարի ոսկու հանքավայրի շահագործման վատ աշխատանքային պրակտիկայի եւ շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունների դեմ խաղաղ ցույցեր են իրականացրել»,-ասվում է հայտարարության տեքստում, որը հրապարակվել է Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կայքէջում։

Դրանում նաեւ նշվում է, որ Ադրբեջանն ունի միջազգային հանրության կարեւոր անդամ եւ ԱՄՆ գործընկեր դառնալու պոտենցյալ, որի համար Բաքուն նախ պետք է ազատ արձակի քաղբանտարկայլներին։

«Նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ցույց տալ իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանը` այդ անձանց անհապաղ ազատ արձակելով»,-եզրափակվում է Քարդինի հայտարարությունը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ ռազմածովային ուժերը զորավարժություններ հարակից օվկիանոսներում եւ ծովերում
հաջորդը
ԵՄ-ն աջակցում է Գազայի հատվածում կայունության հասնելու գործընթացին․ Բորել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն