• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԵՄ-ն աջակցում է Գազայի հատվածում կայունության հասնելու գործընթացին․ Բորել

aliq 14:56 | 10.09.2024
aliq 14:56 | 10.09.2024

Եվրոպական երկրներն աջակցել են եւ կշարունակեն աջակցել միջնորդ երկրների գործողություններին ​​պաղեստինյան շարժումների ներկայացուցիչների եւ Իսրայելի իշխանությունների միջեւ անուղղակի բանակցություններում Գազայի հատվածում կայունության հասնելու համար։ Այս մասին Կահիրեում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք ապահովել ենք եւ կշարունակենք աջակցել Եգիպտոսի, Կատարի եւ Միացյալ Նահանգների միջնորդությանը Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման եւ պատանդների ազատ արձակման երաշխավորող համաձայնությանը հասնելու հարցում», — ասել է Բորելը:

Նա հավելել է, որ, իր կարծիքով, միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ լուծելու այն ճգնաժամը, որը կապված է Գազայի բնակչությանը մարդասիրական օգնության անարգել առաքման հետ։

Իր հերթին եգիպտացի նախարարը նշել է, որ Կահիրեն աշխատում է Եվրամիության հետ Գազայում հրադադարի հաստատման համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։ Աբդել Աթին իր խոսքում պահանջել է «ապահովել Գազայի բնակչության լիարժեք եւ անվերապահ հասանելիությունը անհրաժեշտ մարդասիրական եւ բժշկական օգնությանը»։

Եգիպտոսի արտգործնախարարը նաեւ հանդես է եկել տարածաշրջանային լարվածության կանխարգելման օգտին։

Բորելը Եգիպտոս է ժամանել նախօրեին։ Նույն օրը նրան ընդունել է երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին։ Ակնկալվում է, որ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը կմասնակցի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Կահիրեում: Եգիպտոսից հետո ԵՄ գլխավոր դիվանագետը կմեկնի Լիբանան, որտեղ նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ վարչապետի, արտգործնախարարի եւ երկրի խորհրդարանի խոսնակի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ն Բաքվին կոչ է անում COP29-ին ընդառաջ ազատել հայ գերիներին եւ քաղբանտարկյալներին
հաջորդը
Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն