• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելական բանակը հարվածել է Գազայի Խան Յունիս քաղաքի հումանիտար գոտուն

aliq 15:48 | 10.09.2024
aliq 15:48 | 10.09.2024
Գազայի հատված

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ սեպտեմբերի 10-ի գիշերը ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետին, որտեղ այդ պահին գտնվել էին պաղեստինյան շարժման ռազմական թեւի հրամանատարները։

Հարվածները հասցվել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի հումանիտար գոտու շրջանում, որի արդյուքնում, ինչպես նշվում է իսրայելական կողմի հաղորդագրության մեջ սպանվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի վրա հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի հրամանատարները։ Զինվորականներն ընդգծում են, որ հարվածները հասցնելուց հմնվել են հետախուզական տվյալների վրա, որոնք վկայել են այդ շրջաններում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարների ներկայության մասին:

Հարձակման ենթարկված հրամանատարների թվում, ըստ Իսրայելի բանակի հայտարարության, եղել են Սամեր Իսմայիլ Խադր Աբու Դաքկան, ով ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի մարտական ​​թեւի օդուժը, Ուսամա Թաբիշը, ով ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության շտաբի հսկողության եւ թիրախավորման ստորաբաժանումը եւ Այման Մաբհուհը, ով նույնպես բարձր կոչում ուներ շարժման ռազմական թեւում։

«Այդ ահաբեկիչները անմիջական մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 7-ի սպանդին եւ վերջերս ահաբեկչական գործողություններ են իրականացրել Իսրայելի պաշտպանության բանակի եւ Իսրայել պետության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զինվորականները նշել են, որ հարվածից անմիջապես առաջ ձեռնարկվել են լրացուցիչ միջոցներ, ներառյալ հետախուզության լայնածավալ հավաքումը եւ մշտական ​​օդային հսկողությունը, որոնք բոլորը հաստատել են տարածքում զինված անձանց առկայությունը: Միեւնույն ժամանակ, բանակը հերքել է պաղեստինյան կողմի այն պնդումները, թե հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն 40 մարդ, եւ վիրավորվել՝ 60-ը։

«Ըստ նախնական ստուգման՝ ՀԱՄԱՍ-ի կողմից ղեկավարվող Գազայի տեղեկատվական բյուրոյի հրապարակած թվերը, որոնք պատերազմի ողջ ընթացքում մշտապես սուտ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են հաղորդում, չեն համընկնում Իսրայելի պաշտպանության բանակի տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հետ», — ասվում է տեքստում:

ՀԱՄԱՍ-ն էլ կտրականապես հերքել է, որ Իսրայելի ռմբակոծած հումանիտար գոտում, որտեղ տեղակայված են եղել փախստականների վրանները, ներկա են եղել շարժման ռազմական թեւի բարձր կոչում ունեցող ներկայացուցիչներ։

«Սա բացահայտ սուտ է, որով այն [իսրայելական բանակը] փորձում է արդարացնել այդ նողկալի հանցագործությունները։ Դիմադրությունը բազմիցս է հերքել իր անդամներից որեւէ մեկի ներկայությունը մեծ թվով խաղաղ բնակիչների հավաքման վայրերում եւ դեմ է եղել այդ վայրերն ռազմական նպատակներով օգտագործելուն» ,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ․ Փաշինյան
հաջորդը
Մոսկվան ու Կիեւը պայմանավորվածություն չեն ունեցել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների շուրջ․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն