• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն հերքել է ՀՀ վարչապետի նախօրեին հնչեցրած առաջարկություններն ու հայտարարությունները

aliq 11:56 | 11.09.2024
aliq 11:56 | 11.09.2024
Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը հերքում է խաղաղության պայմանագիրը համաձայնեցված կետերով ստորագրելու մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որը նախօրեին ՀՀ կառավարության ղեկավարը հնչեցրել էր «Երեւանյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ։

«Խաղաղության համաձայնագրի» նախագծի եւ, առհասարակ, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մասին Հայաստանի վարչապետի հայտարարությունները՝ հնչեցրած սեպտեմբերի 10-ին «Երեւանյան երկխոսություններ» ֆորումում ելույթի ժամանակ, իրականության ակնհայտ խեղաթյուրում են։ Անընդունելի է «խաղաղության համաձայնագրի» նախագիծը չհամաձայնեցված դրույթների դուրսմղմամբ ստորագրելու մասին Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ դրանով իսկ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծումը թողնելով հետագա փուլերին»,-ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության տեքստում։

Դրանում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը եւս մեկ անգամ պնդում է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հիմնական պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է, որը Բաքվի պնդմամբ կարող է նշանակել Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունների վերացում։

Հայտարարության մեջ Հաջիզադեն նաեւ անդրադարձել է Հայաստանի վարչապետի այն հայտարարությանն ու բացատրություններին, որ հենց Ադրբեջանի սահմանադրությունն է, որ տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանադրական ակտում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների առկայության մասին պնդումներին, եւս մեկ անգամ նշում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության եւ Հայաստանի սահմանադրության միջեւ զուգահեռներ եւ հավասարություն անցկացնելու փորձը որեւէ արդյունք չի տա։ Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության, Ադրբեջանի սահմանադրության մեջ նշված 1991 թվականի պետական ​​անկախության մասին սահմանադրական ակտը եւ 1918 թվականի Անկախության հռչակագիրը տարածքային պահանջներ չեն պարունակում Հայաստանի նկատմամբ»,-ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության տեքստում։

Հաջիզադեն նաեւ անդրադարձել է գերիների հարցին՝ ասելով, թե Բաքուն նման պարտավրություն չունի։

«Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել ռազմական հանցագործներին եւ անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին։ Ադրբեջանը մինչ այժմ, հավատարիմ մնալով մարդասիրության սկզբունքին, բոլոր ռազմագերիներին տեղափոխել է Հայաստան»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունգարիան պատրաստ է հարթակ տրամադրել խաղաղության պայամանգրի ստորագրման համար․ Սիյարտո
հաջորդը
ԱՄՆ-ն կրկնապատկում է ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ այն հասցնելով 250 միլիոն դոլարի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն