• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ն կրկնապատկում է ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ այն հասցնելով 250 միլիոն դոլարի

aliq 12:14 | 11.09.2024
aliq 12:14 | 11.09.2024

ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը՝ խթանելու ժողովրդավարության եւ տնտեսության զարգացումը երկրում։ Այս մասին հայտարարում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակը՝ նշելով, որ  Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրել են Զարգացմանն ուղղված դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխությունը:

«Այս թարմացման շնորհիվ ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաեւ ընդլայնվում են համատեղ աշխատանքի ոլորտները»,-նշված է հայտարարության մեջ:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են աղետների պայմաններում պատրաստվածությունը, կիբեռանվտանգությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առեւտուրը, ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական ներառական զարգացումը:

«Այն արտահայտում է մեր հաստատակամ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին դառնալ առավել ներառական, ժողովրդավարական եւ տնտեսապես կայուն երկիր»,-ասվում է հայտարարության տեքստում։

Փաստաթուղթը ԱՄՆ կողմից ստորագրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն, իսկ հայկական կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԱՄՆ ՄԶԳ-ն իր աջակցությունը կտրամադրի ըստ Հայաստանի փոփոխվող կարիքների, ներառյալ՝ վերջերս երկրի առջեւ ծառացած մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի:

1992 թվականից ի վեր, Միացյալ Նահանգները  մոտ 3 միլիարդ դոլար է տրամադրել՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը։

«Այս նոր համաձայնագիրը նախորդների հաջողության արդյունքն է, որոնք միտված են եղել ստեղծել մրցունակ մասնավոր հատված, ինչպես նաեւ բարելավել կառավարումն ու առողջապահական ծառայությունները»,-նշվում է հայտարարության մեջ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բաքուն հերքել է ՀՀ վարչապետի նախօրեին հնչեցրած առաջարկություններն ու հայտարարությունները
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն