• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինական հակամարտության վերաբերյալ անհրաժեշտ է եւս մեկ համաժողով՝ ՌԴ մասնակցությամբ․ Շոլց

aliq 13:43 | 11.09.2024
aliq 13:43 | 11.09.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է եւս մեկ համաժողով անցկացնել, եւ դրա աշխատանքներին հրավիրել Ռուսաստանին։ Այս մասին նա հայտարարել է Բունդեսթագում բյուջեի քննարկման ժամանակ։

«Եվ ես նորից կասեմ, հիմա այն պահն է, հիմա այն ժամանակն է, որտեղ մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչ հնարավորություններ կան: Եվ ճիշտ է, երբ Ուկրաինայի նախագահն ասում է, եւ ես նորից կրկնում եմ, որ մեզ անհրաժեշտ է եւս մեկ խաղաղության համաժողով, եւ Ռուսաստանը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Շոլցը եւ հավելել, որ «հենց այս խնդրն է, որին մենք հիմա պետք է լուծում տանք՝ պարզելու համար, թե ինչ է կատարվում»։

Գերմանիայի կառավարության ղեկավարը իր ելույթում նաեւ ընդգծել է, որ խաղաղությունը, որը հիմնված կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգման վրա, պետք է լինի արդար եւ չպարտադրվի կամ ձեռք բերվի կապիտուլյացիայի միջոցով։

«Եվ մենք շատ բաներ արեցինք դա հնարավոր դարձնելու համար խաղաղության համաժողովների միջոցով, որոնք տեղի ունեցան ամբողջ աշխարհում՝ Դանիայում, Սաուդյան Արաբիայում, Մալթայում, Շվեյցարիայում։ [․․․]Սա չպետք է դադարի, նույնիսկ եթե մենք գիտենք, որ նրանցից ոմանք, ովքեր քվեարկել են աջ պոպուլիստական ​​կուսակցությունների օգտին, դա արել են, քանի որ համաձայն չէին Ուկրաինային մեր աջակցության հետ»,- ամփոփել է կանցլերը՝ խոսելով Գերմանիայի արեւելյան Սաքսոնիայի եւ Թյուրինգիայի վարչական շրջաններում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին։

Սեպտեմբերի 8-ին Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսելով ուկրաինական հակամարտությունից կրկին հայտարարել էր, որ եկել է քննարկելու ժամանակը, թե ինչպես հասնել խաղաղության։ Նա այդ ժամանակ կրկին կողմ էր արտահայտվել ճգնաժամի կարգավորման համար նոր հանդիպմանը Ռուսաստանի մասնակցությանը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Բաքվի հայտարարությունը
հաջորդը
Գալանտը իսրայելցի զինվորականներին կոչ է արել նախապատրաստվել Լիբանանում ցամաքային գործողությունններին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն