• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բլինկենը եւ Լամին Կիեւում Զելենսկու հետ քննարկել են հեռահար զենքերի կիրառման հարցը

aliq 10:16 | 12.09.2024
aliq 10:16 | 12.09.2024

Մեծ Բրիտանիան որոշել է թույլատրել Ուկրաինային օգտագործել «Storm Shadow» թեւավոր հրթիռները Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար, գրում է The Guardian թերթը՝ հղում կատարելով բրիտանական կառավարության աղբյուրներին։

Սրա մասին թերթը հայտնել է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Լամիի Կիեւ կատարած համատեղ այցին նվիրված հրապարակման մեջ։ Այցի ընթացքում նրանք հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ քննարկել արեւմտյան հեռահար զինատեսակներով Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախների հարվածները։

The Guardian-ի աղբյուրները նշել են, որ Բլինկենն ու Լամմին միասին Կիեւ են ժամանել, քանի որ «Storm Shadow»-ի կիրառման վերաբերյալ դրական որոշում է կայացվել։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է թերթը, եթե Լամին հրապարակավ հայտարարեր որոշման մասին Կիեւում, նրա խոսքերը կարող էին անհարկի սադրիչ համարվել։ 

Թերթը գրում է, որ մեծ հավանականությամբ հրթիռների կիրառման համար որոշակի սահմանափակումներ կդրվեն՝ «անխոհեմ կամ անհարկի հարձակումներից խուսափելու համար»։ 

Կիեւ կատարած այցի ժամանակ Բլինկենն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «առաջին իսկ օրվանից» հարմարեցնելու իր քաղաքականությունը, քանի որ իրավիճակը Ուկրաինայի ճակատներում փոխվում է:

Բլինկենը նաեւ ասել է, որ որոշել է ուղղակիորեն լսել Զելենսկիից եւ ուկրաինացի այլ պաշտոնյաներից, թե որոնք են Կիեւի նպատակները պատերազմում, եւ ինչ կարող է անել Վաշինգտոնը դրանց հասնելու համար, գրում է Reuters-ը։

Հանդիպումից հետո Վլադիմիր Զելենսկին ասել է, որ «շատ բովանդակալից եւ երկարատեւ զրույց» է ունեցել Էնթոնի Բլինկենի եւ Դեյվիդ Լամիի հետ։

«Քննարկվել են բոլոր առանցքային հարցերը։ Կարեւոր է, որ ուկրաինական փաստարկները լսվեցին։ Սա վերաբերում է հեռահար զենքերին, ռազմաճակատում մարտական ​​բրիգադների ապահովմանը եւ արդար խաղաղությանը մոտենալու ընդհանուր ռազմավարությանը»,-նշել է Զելենսկին։ 

Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Բլինկենը խոստացել է Կիեւի դիրքորոշումը փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, իսկ Լամմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները մտադիր են հանդիպելու սեպտեմբերի 13-ին Վաշինգտոնում։ Ինչպես գրում է The Guardian-ը, այս հանդիպման արդյունքում նրանք նույնպես հրապարակայնորեն չեն հայտարարի, որ Մեծ Բրիտանիան թույլ է տվել Ուկրաինային օգտագործել «Storm Shadow» հրթիռը Ռուսաստանին հարվածելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գուրգեն Արսենյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Միխայիլ Գալուզինին
հաջորդը
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն