• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Փեզեշքիանը կոչ է արել ստեղծել իսլամական երկրների համատեղ միություն՝ ԵՄ օրինակով

aliq 14:34 | 12.09.2024
aliq 14:34 | 12.09.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ իսլամական պետությունների միջեւ սահմանները պետք է վերանան Եվրամիության օրինակով։ Նման տեսակետ Իսլամական Հանրապետության նախագահը հայտնել է Բաղդադում Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ հանդիպմանը:

Կարեւորելով Իրանի եւ Իրաքի բարեկամական հարաբերությունների պատմությունը՝ Փեզեշքիանը կոչ է արել ստեղծել իսլամական երկրների համատեղ միություն։ Նա նաեւ ներկայացրել է իսլամական երկրների միջեւ սահմանների վերացման հայեցակարգը՝ օրինակ բերելով Եվրամիության փորձը։

«Մուսուլմանական երկրների միջեւ ավելի սերտ միությունը կչեզոքացնի արտաքին պատժամիջոցների ազդեցությունը»,- նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ մուսուլմանական համերաշխությունը «սիոնիստական ​​ահաբեկչության» վերացման բանալին է։

Ընդգծելով Թեհրանի եւ Բաղդադի  տարածաշրջանային համագործակցությանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ Իրանի նախագահը հորդորել է երկու հարեւանների միջեւ մասնագիտացված կոմիտեներ ձեւավորել՝ կենտրոնանալով քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական հարաբերությունների ընդլայնման վրա։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Իրանի եւ Իրաքի  ֆինանսական եւ տնտեսական համագործակցության համաձայնագրերը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։

Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպմանն էլ Փեզեշքիանը կարեւորել է Իսլամական Հանրապետության եւ Իրաքի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրերի իրականացման հրատապ անհրաժեշտությունը։

Իրանի նախագահը նշել է, որ նման միջոցները կարեւոր են ահաբեկչության եւ այնպիսի հակառակորդների դեմ պայքարում, որոնք նախկինում թիրախավորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:

Կողմերը ստորագրել են միջպետական  համագործակցության վերաբերյալ 14 համաձայնագիր, որոնք Փեզեշքիանի կարծիքով երկու ժողովուրդների համագործակցության հետագա ընդլայնման մեկնարկային կետ են։

Նշենք, որ Փեզեշքիանը Բաղդադ էր ժամանել սեպտեմբերի 11-ին՝ արտասահմանյան իր առաջին պետական ​​այցով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի անհետացած զենքի մեծ քանակ. Փաշինյան
հաջորդը
Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Էրդողան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն