• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մերձավոր Արեւելքում խաղաղությունը ենթադրում է պաղեստինյան խնդրի լուծում․ Բորել

aliq 16:51 | 12.09.2024
aliq 16:51 | 12.09.2024
Ժոզեպ Բորել

ԵՄ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում եւ համատեղ ջանքեր գործադրել համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը։

«Մերձավոր Արեւելքում խաղաղությունն առաջին հերթին ենթադրում է պաղեստինյան խնդրի լուծում, իսկ դա նշանակում է պաղեստինցիների համար սեփական պետության ձեռքբերում»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելը նաեւ դատապարտել է Գազայում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին շարունակվող բռնությունները։ «Այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, սարսափելի ողբերգություն է, եւ մենք դատապարտում ենք խաղաղ բնակիչների դաժան սպանությունները»,- ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը «աշխատում է բոլոր ուղղություններով՝ հրադադարի հասնելու համար, սակայն չունի կախարդական փայտիկ»։

Բորելի գնահատմամբ՝ տարածաշրջանում խոշոր պատերազմն անխուսափելի չէ։ «Մենք հիմնվում ենք նման սցենարից խուսափելու կողմերի ցանկության վրա եւ կոչ ենք անում բոլորին շարժվել այս ուղղությամբ»,- ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը։

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարը Բեյրութ է ժամանել Կահիրեից եւ բանակցություններ է վարել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի եւ արտգործնախարարի պաշտոնակատար Աբդալլահ Բու Հաբիբի հետ։ Բացի այդ՝ Բորելը հանդիպել է լիբանանյան բանակի հրամանատար Ժոզեֆ Աունի հետ եւ այցելել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայան, որը  Ռաս ալ-Նակուրա հրվանդանում է:

Նա մտահոգություն է հայտնել լիբանանա-իսրայելական սահմանին իրադրության վատթարացման համար եւ կոչ է արել բոլոր կողմերին խստորեն կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձեւը, որը 2006 թվականին դադարեցրել է հակամարտությունը Իսրայելի եւ շիայական «Հեզբոլլահ» շարժման միջեւ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լուկաշենկոն ցանկանում է վերադարձնել Հայաստանի հետ լավ հարաբերությունները
հաջորդը
Իրանի ԱԳՆ են հրավիրվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի դեսպանները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն