• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ կրկին բանավիճելուց

aliq 10:29 | 13.09.2024
aliq 10:29 | 13.09.2024

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր դեմոկրատ մրցակցի՝ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ կրկին բանավիճելուց։ 

«Երբ բռնցքամարտիկը պարտվում է մենամարտում, նրա առաջին խոսքերն են․ «Ես ռեւանշ եմ ուզում»: Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ արմատական ձախ դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի դեմ բանավեճում, եւ նա անմիջապես պահանջել է մեկ այլ բանավեճ: […] Երրորդ բանավեճ չի՛ լինելու»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ 

ԱՄՆ նախկին նախագահը Հարիսին եւ գործող նախագահ Ջո Բայդենին մեղադրել է «երկիրը քանդելու» համար, ինչի արդյունքում, ըստ իրեն, «միլիոնավոր չվերահսկվող հանցագործ եւ հոգեկան հիվանդ մարդիկ ներխուժել են ԱՄՆ առանց վերահսկողության», իսկ գնաճը շարունակում է սնանկացնել միջին խավին։ 

Թրամփը նաեւ նշել է, որ «Հարիսը չի ներկայացել Fox-ի բանավեճին եւ հրաժարվել է  NBC-ից եւ CBS-ից»: Ըստ հանրապետական թեկնածուի՝ փոխնախագահը պետք է «կենտրոնանա այն ամենի վրա, ինչ նա պետք է աներ վերջին գրեթե չորս տարիների ընթացքում»:

Հարիսի եւ Թրամփի բանավեճը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։ CNN-ի հարցման մասնակիցներն ու վերլուծաբանները, այդ թվում՝ հանրապետականներին հավատարիմները, հաղթող են համարել դեմոկրատ թեկնածուին։ Ըստ The New York Times-ի՝ Թրամփի կողմնակիցները նույնպես կարծում են, որ նա պարտվել է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ օրենսդրությունն ու ռազմականացումը սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը․ Բայրամով
հաջորդը
Հաջիզադեն «զրպարտչական արշավ» է որակել Եվրախորհրդում ԵՄ պատվիրակության հայտարարությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն