• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

Նա ղարաբաղյան պատերազմի իմ Հերոսն է

Վահրամ Աթանեսյան 20:00 | 16.09.2024
Վահրամ Աթանեսյան 20:00 | 16.09.2024
մեջբերում Վահրամ Աթանեսյանից

Գուրգեն Իսաջանյանին իններորդ-տասներորդ դասարաններում հայ գրականություն եմ դասավանդել: Հետո եղավ պատերազմ: 1997-ի մարտյան մի օր Մատաղիսում, որտեղ Մարտակերտի ուղղության մեքենայի էի սպասում, լսեցի, որ դիրքեր սնունդ տանելու ճանապարհին թշնամու դիպուկահարը Գուրգենին ծանր վիրավորել է:

Երեսուն տարեկան ամրակազմ երիտասարդն այդպես էլ մնաց հաշմանդամի սայլակին գամված: Բայց նա ուժեղ մարդ է: Քիչ առաջ Ֆեյսբուքում տեսա Գուրգենի ընտանեկան լուսանկարը: Որդուն ամուսնացրել է:

Շա՜տ տարիներ առաջ, երբ ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր էի, Գուրգենից զանգ ստացա: Ասաց, որ Ստեփանակերտում է, վերականգնողական կենտրոնում, ասելիք ունի: Հաջորդ օրը հանդիպեցինք, խնդիրը ներկայացրեց. առաջին կարգի հաշմանդամ է, ամենժամյա խնամքի կարիք ունի, գյուղի տան հարմարություններն այն չեն, դեղորայքի, բժշկական անհետաձգելի օգնության հարց է առաջանում՝ մեքենա է վարձում, քառասուն կիլոմետր ճանապարհ կտրում-Ստեփանակերտ հասնում:

Խնդրանքն էր, որ Ստեփանակերտում գոնե մեկսենյականոց բնակարան հատկացնեն՝ տեղափոխվի, որ հիվանդանոցին, վերականգնողական կենտրոնին մոտ լինի: Խոստացա, որ կդիմեմ կառավարությանը:

Մեկ ամիս անց պատասխան ստացա, որ Գուրգեն Իսաջանյանը «հայրենի գյուղում առանձնատուն ունի» եւ չգիտեմ որ օրենքի որ հոդվածի հիման վրա կառավարության որոշմամբ չի կարող օգտվել առաջին կարգի հաշմանդամների համար սահմանված «բնակարանային պայմանների բարելավման արտոնությունից»: Նաեւ հատուկ նշված էր, որ նա Ստեփանակերտում մշտական հաշվառում չունի:

2018-ի աշնանային մի երեկո Գուրգենի գյուղական տանն էինք: Բոլոր հարմարությունները ստեղծել էր: Որդին բանակային ծառայությունն ավարտել, ոստիկանության աշխատակից էր: Սեղան նստեցինք, հիշեցինք դիմումս, կառավարության պատասխանի դառնությունը, ասաց. «Ոչինչ, Աթանեսյա՛ն, կարեւորը մեր բարեւ-բարի օրն է»:

Գուրգենը գիտեր, որ հարցերը պատգամավորի նամակով չեն լուծվում: Կառավարությունը մերժել էր նաեւ նրան արտերկիր բուժման ուղարկելու խնդրանքը: Պատասխանել էին դահճային ոճով: «Մեր մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ նման դեպքերում վիրահատական միջամտությունը չի կարող արդյունավետ լինել»,- գրել էր առողջապահության նախարարը:

Այսինքն՝ դատավճիռ, գնա՛ եւ հետագա ամբողջ կյանքդ ապրի՛ր հաշմանդամի սայլակին:

Գուրգենը վրեժխնդիր եղավ. ձեռքի կառավարման հարմարեցրած մեքենա գնեց: Ես չգիտեմ՝ բռնագաղթի ճանապարհին ի՞նքն է վարել մեքենան, տնից հասցրե՞լ է ինչ-որ բան վերցնել, թե՞ Կոռնիձոր է հասել մի տակ շորով:

Գուրգենի հետ կապվելու, մի քանի խոսք փոխանակելու ցանկություն միշտ կա: Բարոյական արգելքը, որ կարող էինք ինչ-որ բան անել՝ նրան եւ հարյուր հազար մարդու տնանկության չմատնելու, բայց չենք արել, թույլ չի տալիս:

Գիտեմ, որ նա ծայրահեղ նրբանկատ է, թույլ չի տա, որ կշտամբված զգամ:

Բայց ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը, եթե չի ասվելու այն, որ այս պահին, գուցե, հոգու ամենաբուժիչ դարմանն է:

Լռությունը կեղծախոսությունից գերադասելի չէ՞:

Ինձ բավական է իմանալ, որ Գուրգեն Իսաջանյանը փրկվել է:

Եվ եթե անգամ նա իմ փրկության համար ուրախ չէ, միեւնույնն է. Գուրգեն Իսաջանյանը ղարաբաղյան առաջին պատերազմի իմ Հերոսն է՝ իր որակի հազարավորների նման, որ, ցավոք, իշխանություններից մնացին չգնահատված:

Արցախի աղետի ակունքները Գուրգեն Իսաջանյանի հանդեպ անշնորհակալ վերաբերմունքի եւ անարժաններին պանծացնելու մեջ չե՞ն:

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Ես չեմ կարողանա ապրել, եթե դադարեմ հուսալուց, որ վերադառնալու ենք Արցախ»
հաջորդը
Բլինքենը Ալիեւի հետ զրույցում կարեւորել է արժանապատիվ խաղաղության հասնելը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն