• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կրկին մահափորձ Թրամփի դեմ

aliq 10:02 | 16.09.2024
aliq 10:02 | 16.09.2024

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ Ուեսթ Փալմ Բիչի գոլֆի դաշտի մոտ կիրակի տեղի ունեցած կրակոցները, որտեղ այդ ժամանակ եղել էր նախկին նախագահ, նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը, հետաքննում է որպես քաղաքական գործչի դեմ կանխված մահափորձ: 

Հաղորդվում է, որ կրակոցներ արձակած կասկածյալը բերման է ենթարկվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ դա 58-ամյա Ռայան Ռութն է։

2023-ին Ռութը հարցազրույց է տվել New York Times-ին, որտեղ նա խոսել է այն մասին, թե ինչպես է փորձել օգնել հավաքագրել Աֆղանստանի բանակի նախկին զինվորներին Ուկրաինայի զինված ուժերում ծառայելու համար, եւ թե ինչպես է 2022 թվականին մի քանի ամիս անցկացրել Ուկրաինայում:

Կասկածյալի գործողությունների դրդապատճառներն անհայտ են։ Նա 2020 թվականին սոցիալական ցանցերում ակտիվորեն աջակցել է Դոնալդ Թրամփի թեկնածությանը, սակայն վերջերս հանդես է եկել որպես նախագահ Ջո Բայդենի եւ Քամալա Հարիսի կողմնակից, հայտնում է Associated Press-ը:

Մահափորձը կանխել է Գաղտնի ծառայության գործակալը՝ նախազգուշական կրակոց արձակելով  գոլֆի դաշտի հարակից թփերի ուղղությամբ՝ ինքնաձիգի փողը նկատելուց հետո: Այս ընթացքում Թրամփը եղել է շուրջ 400 մետր հեռավորության վրա։ 

Հրաձգությունից հետո նա փորձել է թաքնվել մեքենայի մեջ, սակայն ականատեսների շնորհիվ ձերբակալվել է։ Թփերի մեջ հայտնաբերել են AK-47 տիպի ինքնաձիգ՝ օպտիկական դիտակետով, երկու ուսապարկ եւ GoPro տեսախցիկ։

Իր աջակիցներին ուղղված նամակում Դոնալդ Թրամփը հաստատել է, որ այժմ ապահով է, լավ է զգում, եւ որ «երբեք չի հանձնվի»: 

Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի մրցակիցը՝ փոխնախագահ Քամալա Հարիսը, մեկնաբանելով տեղի ունեցածը, հայտարարել է, որ «Ամերիկայում բռնության տեղ չկա»։ Նախագահ Ջո Բայդենն էլ հանձնարարել է բոլոր անհրաժեշտ ռեսուրսները հատկացնել նախկին նախագահի անվտանգությունն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ տեղի ունեցել էր հուլիսի 13-ին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ, ինչի հետեւանքով նա թեթեւ վիրավորվել էր ականջի հատվածում։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տեղահանվածների վերջին կանգառը՝ ծերանոց
հաջորդը
Զելենսկու նոր ծրագիրը կներառի զինադադարի հաստատում ռազմաճակատի որոշ հատվածներում․ Bild

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն