• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երկամյա բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի 80 տոկոսը․ Փաշինյան

aliq 18:08 | 16.09.2024
aliq 18:08 | 16.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե

Երկամյա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի 80 տոկոսը։ Սրա մասին Թբիլիսիում Վրաստանի վաչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության եւ միջպետական  հարաբերությունների կարգավորման մասին» պայմանագրի տեքստը։ Տեքստի մոտավորապես 80 տոկոսը համաձայնեցված է»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է ամենամոտ ապագայում ստորագրելու խաղաղության պայմանագիրը արդեն իսկ համաձայնեցված հոդվածներով։

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա եւ մինչեւ այս պահը  համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ շարունակել քննարկումները երկուստեք կարեւորություն ներկայացնող հարցերը հասցեագրելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Իր ելույթի ընթացքում նաեւ հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում իսկապես հակամարտության էջը փակելու եւ հարատեւ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն կա։

«Համոզված եմ նաեւ, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլեւ դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը»,- ընդգծել է Փաշինյանը եւ հավելել, որ չնայած որոշ բարդություններին՝ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ եւ բարձր է գնահատում նաեւ Վրաստանի կառավարության ներդրած ջանքերը։

Կոբախիձեն էլ իր հերթին նշել է, որ Թբիլիսին ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի  հակամարտության լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը։

«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը եւ խաղաղությանը։ Շարունակվում են մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ։ Վրաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը: Եվ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալու կայունություն ապահովելու համար»,- ասել Վրաստանի վարչապետը։

Փաշինյանը նաեւ իր խոսքում ընդգծել է, որ Վրաստանն ու Հայաստանը փոխադարձաբար, աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։

«Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման կարեւոր գործոններից մեկը։ Մեր երկրների առկա համագործակցությունը առկա պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի եւ համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա նաեւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում առաջընթաց կարձանագրվի Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում, ինչի վերաբերյալ արդեն իսկ կայացել են քննարկումներ, եւ կա ընդհանուր ըմբռնում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը համոզված է, որ ժողովուրդը վաղուց է ընտրությունը կատարել հոգուտ «Իրական Հայաստանի»
հաջորդը
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում ջրհեղեղներ են․ կան զոհեր

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն