• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մահմուդ Աբբասը հաստատել է, որ մտադիր է այցելելու Գազայի հատված

aliq 17:44 | 19.09.2024
aliq 17:44 | 19.09.2024
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբաս

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հաստատել է, որ մտադիր է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավարության հետ այցելելու Գազայի հատված։ Սրա մասին նա հայտարարել է Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ  մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք հաստատում ենք, որ Գազան, ինչպես Հորդանան գետի Արեւմտյան ափը եւ Արեւելյան Երուսաղեմը, Պաղեստինի ազգային վարչակազմի իրավասության տակ են: Այս կապակցությամբ, ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, Ազգային վարչակազմի ղեկավարությունը կայցելի Գազա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, պետությունների եւ միջազգային կազմակերպությունների բոլոր շահագրգիռ ներկայացուցիչների ուղեկցությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է WAFA գործակալությունը։

Պաղեստինի նախագահը հաստատել է, որ իր առաջնահերթությունը մնում է «պաղեստինցիների դեմ ագրեսիայի դադարեցումը», Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը, Գազայի ենթակառուցվածքի վերականգնումը եւ ամբողջական քաղաքական գործընթացներին անցումը, որը «վերջ կդնի իսրայելական օկուպացիային եւ կապահովի անվտանգությունն ամբողջ տարածաշրջանում»։

Այս առնչությամբ Աբբասը շեշտել է, որ Պաղեստինը «կշարունակի պահանջել միջազգային խաղաղության համաժողով»՝ լուծելու պաղեստինա-իսրայելական տարաձայնությունները, եւ հույս է հայտնել, որ այդ բանակցությունները տեղի կունենան Իսպանիայի մայրաքաղաքում 1991 թվականի Մադրիդյան կոնֆերանսի օրինակով։

Աբբասը Գազա այցելելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել էր օգոստոսի 15-ին՝ ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆիդանը հաստատել է․ Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին
հաջորդը
Գերմանիան պատրաստվում է Ուկրաինային շուրջ 400 մլն եվրոյի լրացուցիչ օգնություն տրամադրելու

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն