• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Քեթեցի դարձած քերթեցիները

Աննման Մինասյան 19:01 | 24.09.2024
Աննման Մինասյան 19:01 | 24.09.2024
Քերթ, Քեթի

87-ամյա Լիդա Հակոբյանը մեծ ընտանիքի ձմռան պաշարն է կուտակում. հասուն լոբին հավաքել, չորացած պատիճներից մեկ-մեկ առանձնացնում է: Ընտանիքում ութ հոգի են, չորսը՝ մանկահասակ. կերակրել է պետք: Ինքնիրեն բարձր մտածում է՝ մի երկու-երեք ճաշի լոբի էլ մաքրի, էլի բան է:Լիդա Հակոբյան

Լեռնային Ղարաբաղի Մարտունիի շրջանի Քերթ գյուղից է տեղահանվել Լիդա տատն իր ընտանիքով: Տան մեծն ինքն է, ամուսինը վերջերս է մահացել. «Բախտավոր էր, որ գաղթը չտեսավ, հայրենիքից էլ իրեն ոչ մի թշնամի չկարողացավ հանել»:

Առանց գործն ընդհատելու տատը պատմում է, թե լուսահոգի ամուսնու հետ արդար քրտինքով ինչ ապրուստ էին հետ գցել, քանի տուն էին սարքել՝ մեկը մեկից լավը: «Տո՞ւն… էն էլ ի՜նչ տներ ունեինք, երանի այնտեղ գայիք մեզ հյուր, տեսնեիք՝ ինչ պալատում էինք ապրում»,- արցունքը կոկորդում խեղդելով՝ պատմում է զառամյալ կինը:

Հակոբյանների ընտանիքԱրցախից բռնի տեղահանված Հակոբյաններն արդեն մեկ տարի է, ինչ Շիրակի մարզի Քեթի գյուղում են ապրում: Ընտանիքի մայրը՝ Սվետլանա Հակոբյանն ասում է՝ դեռ ապագայի հստակ ծրագիր չունեն: Չգիտեն՝ կմնա՞ն Քեթիում, թե՞ այլ տեղ կգնան, բայց մի բան հաստատ են որոշել, ամենափոքր հնարավորության դեպքում Արցախ կգնան: «Մենք միայն վերադառնալու հույսով ենք ապրում, թե չէ այստեղ ո՛չ աշխատանք կա, ո՛չ էլ հեռանկար»:

Պողոսյանների ընտանիքՄի քանի տուն այն կողմ էլ Յաշա Պողոսյանի յոթհոգանոց ընտանիքն է հաստատվել: Նրանք էլ են Քերթից եկել, Քեթի հասել: Հայրենի գյուղում զոհված փոքր զավակի շիրիմն են թողել, ինչպես նաեւ ամբողջ կյանքի արած-դրածը: Քեթիում հավանում են մարդկանց, ասում են՝ շատ հասնող են, ընկերասեր, հյուրասեր:  Պողոսյանների խնդիրն էլ է գործազրկությունը, պետական եւ մասնավոր աջակցությունից օգտվում են, բայց ուզում են աշխատեն, իրենց քրտինքով վաստակեն:

Վոլոդյա ՍարգսյանՔեթիի վարչական ղեկավար Վոլոդյա Սարգսյանն ասում է՝ իրենց գյուղում արցախցի 5 ընտանիք է ապրում՝ 26 անձ: Դեռ մշտական, գրանցված աշխատանքի ոչ մեկը չի ընդունվել. եթե աշխատել են, միայն օրավարձով կամ ժամանակավոր: Վարչական ղեկավարը նոր եւ հին բնակիչների շփումն ու հարաբերությունները շատ դրական է համարում, ասում է՝ շատ լավ ինտեգրվել են, մեծ ընտանիքի պես ապրում են գյուղում:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում Քեթիում տուն գնելու կամ կառուցելու համար արցախցիներն ավելի շատ աջակցություն կստանան, քան Շիրակի մարզի քաղաքներում եւ քաղաքամերձ այլ գյուղերում:

Եթե ընտանիքն ուզում է քաղաքում ապրել, մեկ անդամի համար կստանա 3 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ շուրջ վեց տասնյակ հեռավոր գյուղերում, այդ թվում Քեթիում բնակություն հաստատելու համար մեկ անձին 4 միլիոն դրամ կհատկացվի:

Պարզվում է, եթե որոշեն Քեթիում բնակարան գնել, Կառավարությունից Հակոբյանները 32 միլիոն, Պողոսյանները 28 միլիոն դրամ կստանան:

Հարցին, թե մտադիր են արդյոք Քեթիում տուն գնել կամ կառուցել, երկու ընտանիքներն էլ միաձայն պատասխանում են՝ դեռ ոչ: Ծրագրից օգտվելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը պարտադիր պայման է, որին, սակայն, նրանք դեռ գնալ չեն ուզում:

Մեր դիտարկմանը, թե վերը նշված գումարով բացի բնակարանից կարող են նաեւ ընտանի կենդանիներ գնել, տնտեսություն զարգացնել, երկու ընտանիքների պատասխանն էլ մեկն է՝ մենք կրկին Արցախ ենք վերադառնալու, մեր տներին տեր կանգնելու:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
COP29-ին մասնակցող երկրները պետք է թույլ չտան խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը
հաջորդը
Ինչո՞ւ ՔՊ-ն չի սիրում արցախցիներին․ ատելության խոսք իշխանությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն