• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Աշխարհաքաղաքական տարաձայնությունները աշխարհը վերածում են վառոդի տակառի․ Գուտերեշ

aliq 12:19 | 25.09.2024
aliq 12:19 | 25.09.2024
Անտոնիո Գուտերեշ

Միջուկային զենքերը, պատերազմներն ու աշխարհաքաղաքական տարաձայնությունները աշխարհը վերածում են վառոդի տակառի։ Սրա մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳԱ) 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը։

«Աշխարհաքաղաքական բաժանումները գնալով խորանում են։ Մոլորակը շիկանում է։ Պատերազմները մոլեգնում են, եւ հայտնի չէ, թե ինչպես են դրանք ավարտվելու։ Միջուկային զենքերի եւ նոր տեսակի զենքերի շաչյունը մութ ստվեր է գցում։ Մենք անհնարինի շեմին ենք․ վառոդի տակառը սպառնում է կլանել աշխարհը»,- հայտարարել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ մարդկությունը ահռելի վերափոխման է ենթարկվում եւ բախվում է աննախադեպ մարտահրավերների, որոնք պահանջում են «գլոբալ լուծումներ»։

Խոսելով Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմի մասին՝ Գուտերեշը նշել է, որ այս հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի կանոնադրության եւ բանաձեւերի, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հիման վրա։

«Ուկրաինայում պատերազմը գնալով տարածվում է, եւ դադարեցման նշաններ չկան։ Դրա գինը վճարում է խաղաղ բնակչությունը։ Ժամանակն է արդար խաղաղություն հաստատելու՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի բանաձեւերի վրա»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

Նա նաեւ հավելել է, որ իր մտահոգությունները վերաբերում են այնպիսի հակամարտությունների, ինչպիսիք են Գազայի հատվածում, Սուդանում, ինչպես նաեւ Լիբանանում տեղի ունեցողները։

Ըստ Գուտերեշի՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը շարունակվող մղձավանջի է հիշեցնում, եւ Լիբանանը շուտով կարող է դառնալ հերթական Գազա:

«Գազայի հատվածը շարունակական մղձավանջ է։ Լիբանանի բնակչությունը, Իսրայելի բնակչությունը, ամբողջ աշխարհի բնակչությունը չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա երկրորդ Գազա»,- նշել է նա։

Գլխավոր քարտուղարը նաեւ հավելել է, որ աշխարհը երկու ճամբարի բաժանել կարող է արհեստական բանականությունը (AI), եթե այս նոր տեխնոլոգիան կառավարելու գլոբալ մոտեցում չլինի:

«Արհեստական բանականությունը կփոխի մեզ շրջապատող ամեն ինչ՝ սկսած աշխատանքից, կրթությունից, հաղորդակցությունից մինչեւ մշակույթ եւ քաղաքականություն: Մենք գիտենք, որ արհեստական բանականությունն արագորեն զարգանում է, բայց ո՞ւր կտանի այն մեզ՝ ավելի շատ ազատությա՞ն, թե՞ ավելի շատ հակամարտության: Առանց արհեստական բանականության կառավարման գլոբալ մոտեցման, դա կարող է հանգեցնել արհեստական բաժանման բոլոր ոլորտներում, մեծ ճեղքվածքի, որտեղ կլինեն երկու ինտերնետ, երկու շուկա, երկու տնտեսություն, որտեղ յուրաքանչյուր երկիր ստիպված կլինի ընտրել իր կողմը, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը նաեւ նշել է, որ մի քանի ընկերություններ եւ «նույնիսկ անհատներ» արդեն իրենց ձեռքում են կենտրոնացրել արհեստական բանականության զարգացման վիթխարի ուժը՝ առանց այս գործընթացի անհրաժեշտ վերահսկողության եւ հաշվետվողականության:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խաղաղությունը Ռուսաստանին միայն կարելի է պարտադրել․ Զելենսկի
հաջորդը
Բայրամովը Արաղչիի հետ հանդիպմանը բողոքել է Հայաստանի «ռեւանշիստական ​​միտումներից»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն