• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն բանակցություններ է վարում Եմենի հութիների հետ՝ հրթիռներ մատակարարելու համար․ Reuters

aliq 15:25 | 25.09.2024
aliq 15:25 | 25.09.2024
Iran boosting Yemeni Houthis with Syrian fighters

Ռուսաստանը Իրանի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ է վարում Եմենի «Անսար Ալլահ» (հայտնի որպես հութիներ) խմբավորման հետ «P-800 Onyx» հականավային թեւավոր հրթիռների մատակարարման շուրջ, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով արեւմտյան եւ տարածաշրջանային աղբյուրներին։

Զրուցակիցներից մեկի հաղորդմամբ՝ բանակցությունները սկսվել են Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի օրոք, որը մահացել է մայիսի վերջին՝ երկրի հյուսիսում իր ուղղաթիռի կործանման ժամանակ։

Տարածաշրջանից երկու պաշտոնյաներ էլ գործակալությանը պատմել են, որ Ռուսաստանի եւ հութիների ներկայացուցիչները ընթացիկ տարում առնվազն երկու հանդիպում են ունեցել Թեհրանում, եւ առաջիկա շաբաթներին սպասվում են ավելի շատ հանդիպումներ:

Սակայն, Reuters-ի յոթ աղբյուրների հաղորդմամբ, Ռուսաստանը դեռ որոշում չի կայացրել հրթիռների փոխանցման վերաբերյալ։

Ըստ գործակալության արեւմտյան հետախուզության աղբյուրի՝ թեեւ Իրանը այս բանակցությունների միջնորդ կողմն է, այնուամենայնիվ,  Թեհրանը չի ցանկանում իր ստորագրությունը դնել նման գործարքի տակ:

Մասնագետների կարծիքով «P-800 Onyx» հրթիռները, որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է, հութիներին թույլ կտան ավելի ճշգրիտ հարվածներ հասցնել Կարմիր ծովում գտնվող առեւտրային նավերին եւ մեծացնել վտանգը ամերիկյան եւ եվրոպական ռազմանավերի համար:

Ավելի վաղ, ինչպես պարզել էր Reuters-ը, Ռուսաստանը այս տեսակի հրթիռներ մատակարարել էր նաեւ լիբանանյան «Հըզբոլլահին»։

Գործակալության երեք աղբյուրներ ենթադրում են, որ հութիներին հրթիռներ մատակարարելու որոշումը կարող է կապված լինել արեւմտյան երկրների դիրքորոշման հետ, որոնք այժմ քննարկում են Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար Ուկրաինային հեռահար զենք կիրառելու թույլտվության հարցը:

Ամերիկացի պաշտոնյան էլ պատմել է, որ Ռուսաստանի եւ հութիների միջեւ հնարավոր բանակցությունների շուրջ ամերիկյան պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ։ Գործակալության երեք այլ զրուցակիցներ էլ նշում են, որ Ալ-Ռիյադը Ռուսաստանի ներկայացուցիչներին է հաղորդել ԱՄՆ-ի մտահոգությունները հրթիռների մատակարարման վերաբերյալ:

«Անսար Ալլահի» խոսնակ Մուհամեդ Աբդել-Սալամը, հրթիռային բանակցությունների մասին լրագրողներին հարցին ի պատասխան, ասել է, որ «պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսքը»:

Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ի պատասխան Ուկրաինային արեւմտյան հեռահար զենքի մատակարարման՝ Ռուսաստանն իրավունք ունի իր նույն դասի զենքերը մատակարարելու աշխարհի այն շրջաններ, որտեղից արեւմտյան երկրների «զգայուն թիրախներին հարվածելու» հնարավորություն կլինի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն ունեն․ Միրզոյան
հաջորդը
Կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն