• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը ռմբակոծում է Լիբանանը, իսկ «Հըզբոլլահը» հրթիռներ է արձակում Թել Ավիվի ուղղությամբ

aliq 16:57 | 25.09.2024
aliq 16:57 | 25.09.2024

Իսրայելը շարունակում է օդային հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին եւ երկրի տարածքի խորքերին։ Բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին 24 ժամվա ընթացքում օգտագործել են ավելի քան 2000 հրթիռ՝ խոցելով շիայական «Հըզբոլլահ» շարժման շուրջ 1500 թիրախ Լիբանանի տարածքում։

Հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են «իսրայելցի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները վերացնելու եւ ահաբեկչական ենթակառուցվածքը թուլացնելու համար»։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ հարավային շրջաններում հասցված հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է շուրջ 560-ի, որոնցից 50-ը երեխաներ են, իսկ վիրավորներինը գերազանցել է 1800-ը։

Սրան ի պատասխան՝ «Հըզբոլլահը» այսօր առավոտյան առաջին անգամ հրթիռներ է արձակել Թել Ավիվի ուղղությամբ։ Շարժման հայտարարության համաձայն՝ հրթիռներն արձակվել են Իսրայելի հետախուզական «Մոսադ» ծառայության շտաբի ուղղությամբ։

«Լիբանանի իսլամական դիմադրությունը, ի պաշտպանություն երկրի և նրա ժողովրդի, այսօր՝ չորեքշաբթի, տեղական ժամանակով առավոտյան  6:30-ին, «Քադեր-1» բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել է Թել Ավիվի արվարձանում գտնվող Մոսադի հետախուզության շտաբին հարվածելու համար։ Թիրախը եղել է շտաբը, որը պատասխանատու է «Հըզբոլլահի» հրամանատարների սպանության և փեյջերների ու անլար կապի միջոցների պայթյունների համար»,- ասվում է հայտարարության տեքստում:

Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չկա։

Իսրայելի պաշտպանության բանակը նախօրեին հայտնել էր նաեւ Բեյրութի ուղղությամբ թիրախային հարվածներ հասցնելու մասին։ Պաշտոնական հայտարարության համաձայն՝ ռմբակոծության հետեւանքով սպանվել է «Հըզբոլլահի» հրթիռային ուժերի հրամանատար Իբրահիմ Ալ-Քուբայիսին, որ «երկար տարիներ պատասխանատու էր Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռներ արձակելու համար»։ Հարվածի վայրում եղել են նաեւ շարժման հրթիռային ուժերի այլ գլխավոր հրամանատարներ։

«Հըզբոլլահն» էլ հայտարարել էր, որ ի պատասխան հարձակումներ է իրականացրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի քանի ռազմական թիրախների ուղղությամբ:

Հայտարարության համաձայն՝ շարժման մարտիկները «Շիմշոն» նութատեխնիկական ապահովման կենտրոնի ուղղությամբ առաջին անգամ արձակել են 100 կմ հեռահարություն ունեցող «Ֆադի-3» տեսակի հրթիռ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպում
հաջորդը
Բայդենի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն