• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՌԴ-ն միջուկային պատասխան կտա նույնիսկ սովորական զենքով հարձակման դեպքում․ Պուտին

aliq 11:29 | 26.09.2024
aliq 11:29 | 26.09.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է փոփոխություններ կատարել միջուկային զսպման պետական ​​դոկտրինում: Մասնավորապես, նա անհրաժեշտ է համարում ընդլայնել ռազմական սպառնալիքների ցանկը, որոնց ի պատասխան՝ Մոսկվան իրեն իրավասու կհամարի միջուկային զենք կիրառելու։ 

Դոկտրինի նոր տարբերակը նախատեսում է միջուկային զենքի կիրառում ոչ միայն  Ռուսաստանի դեմ միջուկային հարձակման, այլ նաեւ սովորական զինատեսակների կիրառմամբ հարձակումների դեպքում։ 

«Հստակ ամրագրված են Ռուսաստանի՝ միջուկային զենքի կիրառմանն անցնելու պայմանները։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ ստանանք հավաստի տեղեկություն օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման եւ մեր պետական ​​սահմանը հատելու մասին: Նկատի ունեմ ռազմավարական եւ մարտավարական ինքնաթիռներ, թեւավոր հրթիռներ, դրոններ, գերձայնային եւ այլ ինքնաթիռներ»,- ասել է Պուտինը։

Ընդհանուր առմամբ, առաջարկվում է հաստատել Ռուսաստանի իրավունքը՝ միջուկային համազարկ գործարկել գրեթե ցանկացած գործողության դեպքում, որը կարող է «կրիտիկական վտանգ ներկայացնել երկրի ինքնիշխանության համար»:

Բացի այդ՝ Ռուսաստանն իրեն իրավասու կհամարի միջուկային զենք օգտագործելու պաշտպանելու համար Բելառուսին՝ որպես Միութենական պետության անդամի։

«Իրավունք ենք վերապահում օգտագործելու միջուկային զենք Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես Միութենական պետության անդամների։ Այս բոլոր հարցերը համաձայնեցված են բելառուսական կողմի հետ՝ Բելառուսի նախագահի հետ։ Այդ թվում, եթե հակառակորդը սովորական զենքի կիրառմամբ կրիտիկական սպառնալիք է ստեղծում մեր ինքնիշխանության համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։ 

Պուտինը նաեւ առաջարկում է «ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ» Ռուսաստանի դեմ իրականացված ռազմական գործողությունները դիտարկել «որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա»։ 

Ըստ ՌԴ նախագահի՝ միջուկային զսպման ենթակա պետությունների եւ ռազմական դաշինքների ցանկը պետք է ընդլայնվի, սակայն չի նշել, թե որ երկրները կներառվեն նոր ցանկում։

Այս տարվա հուլիսի 7-ին, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում, Պուտինը չբացառեց միջուկային դոկտրինի փոփոխությունը, սակայն նշել էր, որ այժմ միջուկային զենքի կիրառման մասին «նույնիսկ մտածելու» կարիք չկա։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնաբանել է Պուտինի հայտարարությունը՝ նշելով, որ «Բացի միջուկային շանտաժից՝ Ռուսաստանում աշխարհին վախեցնելու այլ գործիքներ չկան, սակայն այդ գործիքները չեն աշխատի»։ 

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի հետ․ Փաշինյան
հաջորդը
Թբիլիսին պատրաստ է համագործակցության հարթակ տրամադրելու Երեւանին եւ Բաքվին․ Կոբախիձե

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն