• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Բայդենի եւ Հարիսի հետ

aliq 13:05 | 27.09.2024
aliq 13:05 | 27.09.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ։

Սպիտակ տանը կայացած ընդունելությունից առաջ մամուլի համար բացման խոսքում նախագահ Բայդենը հայտարարեց Ուկրաինային 2,4 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին: Ինչպես նշել է Պենտագոնը, այս փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և օդ-երկիր տեսակի հրթիռներ։ Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները մինչև Բայդենի պաշտոնավարման ավարտը Ուկրաինային կհատկացնի ութ միլիարդ դոլար։

Զելենսկին էլ իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ նախագահին է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինայի «հաղթանակի ծրագիրը»։

«Մենք քննարկել ենք ծրագիրն ամրապնդելու մանրամասները, համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները, տեսակետներն ու մոտեցումները։ Մեր թիմերին հանձնարարել ենք խորհրդակցել հետագա քայլերի վերաբերյալ»,-բանակցություններից հետո ասել է Զելենսկին։

Բայդենի վարչակազմի մամուլի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 12-ին Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի նախագահները եւս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայում՝ Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի ղեկավարների մակարդակով, որտեղ կքննարկեն Զելենսկու «հաղթանակի ծրագիրը»։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Բայդենի եւ Զելենսկու հանդիպումից հետո Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռային հարվածների սահմանափակումները չեղարկելու  վերաբերյալ որոշում չի սպասվում։

Փոխնախագահ Հարիսն էլ Զելենսկու հետ հանդիպմանը նշել է, որ իր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան։ Նա հերքել է ամերիկյան մի շարք գործիչների այն տեսակետները, թե Ուկրաինան խաղաղության համար պետք է իր տարածքները զիջի Ռուսաստանին։

«Դա նման է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հայտարարություններին։ Նա չի առաջարկում հաշտություն կնքել, նա առաջարկում է կապիտուլյացիա։ Սա վտանգավոր է եւ անընդունելի»,- ասել է Հարիսը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Փաշինյանը կարեւորել է ՄԱԿ-ի աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերին
հաջորդը
Մեր մտքերը մարտի դաշտում ընկած զինվորների, նրանց ընտանիքների եւ ընկերների հետ են․ Ֆրանսիայի դեսպան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն