• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Զելենսկին հանդիպել է Թրամփի հետ

aliq 20:43 | 27.09.2024
aliq 20:43 | 27.09.2024

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիպել են Նյու Յորքի Trump Tower-ում, հայտնում է ուկրաինական «Европейская правда» պարբերականը։ Հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ։

«Կարծում եմ՝ մենք ընդհանուր տեսակետ ունենք, որ Ուկրաինայում պատերազմը պետք է դադարեցվի, եւ Պուտինը չի կարող հաղթել։ Ուկրաինան պետք է հաղթի։ Եվ ես ցանկանում եմ ձեզ հետ քննարկել «Հաղթանակի ծրագրի» մանրամասները»,- հանդիպման սկզբում ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ—ում նախագահական ընտրությունների նախաշեմին։ Նրա խոսքերով՝ նոյեմբերից հետո արդեն կարեւոր է քննարկել Կիևի եւ Վաշինգտոնի համատեղ քայլերը, եւ հենց այս պատճառով է որոշել հանդիպել նախագահի երկու թեկնածուների հետ։

Իր հերթին Թրամփը կրկնել է ավելի վաղ հնչեցրած այն հայտարարությունը, որ եթե հաղթի ընտրություններում, ապա Ուկրաինայի պատերազմի «հարցը արագ կլուծի»։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք [Զելենսկու հետ], եւ ես նաեւ շատ լավ հարաբերություններ ունեմ, ինչպես գիտեք, Պուտինի հետ։ Եվ ես կարծում եմ, որ եթե հաղթենք [ընտրություններում], մենք շատ արագ կլուծենք դա»,- ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 26-ին Զելենսկին հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսի հետ։

Սա Վլադիմիր Զելենսկու եւ Դոնալդ Թրամփի առաջին անմիջական հանդիպումն է հինգ տարվա ընթացքում։ Դա տեղի է ունենում նախընտրական քարոզարշավի ժամանակ Ուկրաինայի նախագահի հասցեին հանրապետական ​​թեկնածուի հնչեցրած քննադատության ֆոնին։

Օրինակ՝ սեպտեմբերի 24-ին, ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Թրամփը Զելենսկուն անվանել էր «Երկրի ամենամեծ վաճառողը»՝ հավելելով, որ «յուրաքանչյուր անգամ Միացյալ Նահանգներ գալիս Զելենսկին հեռանում է 100 միլիարդ դոլարով»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պատերազմի արձագանքը
հաջորդը
Իսրայելը հայտարարում է «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն