• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելը հայտարարում է «Հըզբոլլահի» առաջնորդին սպանելու մասին

aliq 14:06 | 28.09.2024
aliq 14:06 | 28.09.2024
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարի

Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարեց շիայական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդի եւ հիմնադիրներից մեկի՝ Հասան Նասրալլայի մահվան մասին լուրը։

Պաշտոնական հայտարարության համաձայն՝ Նասրալլան սպանվել է «Հըզբոլլահի» ստորգետնյա շտաբի վրա իսրայելական ավիահարվածի ժամանակ։

«Իսրայելի պաշտպանության բանակի եւ իսրայելական անվտանգության հաստատությունների ճշգրիտ հետախուզական տվյալների համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները թիրախային հարված են հասցրել «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին, որը տեղակայված էր Բեյրութի Դահիե շրջանում գտնվող բնակելի շենքի  տակ»,- ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։ Դրանում նաեւ նշվում է, որ հարվածը հասցվել է այն ժամանակ, երբ շարժման բարձրագույն ղեկավարությունը գործողություններ էր վարում շտաբից։

Իսրայելի պաշտպանության բանակն ընդգծում է, որ Հասան Նասրալլան եղել է «Հըզբոլլահի» ներսում կենտրոնական որոշումներ կայացնողը եւ ռազմավարական առաջնորդը։

Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ հարվածի հիմնական թիրախը եղել է հենց «Հըզբոլլահի» առաջնորդը։ Միեւնույն ժամանակ խմբավորման տարբեր աղբյուրներ արեւմտյան լրատվամիջոցներին (ներառյալ AFP-ին եւ Reuters-ին) պատմել էին, որ Նասրալլան ողջ և ապահով է մնացել հարվածներից հետո:

«Հըզբոլլահի» ղեկավարությունը դեռ չի հաստատել իր առաջնորդի մահվան մասին լուրը։

Նախօրեին իսրայելական բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հարվածների հետեւանքով զոհվել են «Հըզբոլլահի» հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Ալի Իսմայիլը եւ նրա տեղակալ Հուսեյն Ահմադ Իսմայիլը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նրանց հետ մահացել են նաեւ հրթիռային ստորաբաժանման այլ հրամանատարներ։

Հասան Նասրալլան լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը ղեկավարում է 1992 թվականից՝ իր նախորդի՝ գլխավոր քարտուղար Աբբաս Մուսավիի մահից հետո, որը սպանվել էր իսրայելական օդուժի հրթիռային հարվածների հետեւանքով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Զելենսկին հանդիպել է Թրամփի հետ
հաջորդը
«Հըզբոլլահը» հաստատել է իր առաջնորդ Նասրալլայի մահվան տեղեկությունը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն