• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Արցախցի նկարչուհին մի քանի ամիս պետական աջակցություն չի ստացել

Հասմիկ Բալեյան 20:38 | 28.09.2024
Հասմիկ Բալեյան 20:38 | 28.09.2024
Ալյոնա Սարգսյան

Կոտայքի մարզում՝ Առինջում հաստատված Ալյոնա Սարգսյանն առաջին անգամ բռնագաղթել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղից, երկրորդ անգամ՝ Ստեփանակերտից 2023-ի սեպտեմբերի 26-ին։

Ալյոնան Արցախի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի կերպարվեստի բաժնում էր սովորում։ Տեղահանվելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ Ալյոնայի մասին նախորդիվ հրապարակում էինք պատրաստել։ Այդ հարցազրույցից շուրջ մեկ տարի է անցել, բայց խնդիրները պակասելու փոխարեն ավելացել են։ Ալյոնան մինչ օրս աշխատանք չի գտել։

Ստեփանակերտում փոքրիկ բիզնես էր սկսել․ նկարում է էկո-պայուսակների, շապիկների վրա, գործում, ասեղնագործում։

Առինջում հաստատվելուց հետո էլ փորձում է աշխատանքը շարունակել, բայց պատվերները շատ քիչ են, գրեթե չկան։ Վերջին ամիսներին բոլորովին պատվեր չի ունեցել, մի քանի օր առաջ է դիմանկարի պատվեր ստացել ու շատ է ուրախացել։

դիմանկարԱլյոնան նաեւ հագուստի մոդելավորող է, շատ կուզենար այս ոլորտում էլ աշխատել, համագործակցել ընկերությունների հետ։ Բազմաթիվ կազմակերպությունների է դիմել, բայց ապարդյուն․․․  Երազում է, որ մի օր արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելու, հեռավար աշխատելու հնարավորություն կունենա։

նորաձևություն

«Որպեսզի իմ բիզնես-էջը զարգանա, պետք է ավելի շատ նյութեր գնեմ, նկարեմ, էջում տեղադրեմ, բայց հիմա պարագաներ գնելու հնարավորություն չունեմ։ Իսկ եթե ավելի շատ պատվերներ ունենամ, իմ փոքր բիզնեսը նոր թափ կառնի։

Ընդունում եմ պատվերներ. նկարում կամ ասեղնագործում եմ շապիկների, պայուսակների վրա։ Նաեւ գործում եմ։

Եթե լինեն ընկերություններ, որոնց հետ հնարավոր լինի համագործակցել, ես, իհարկե, սիրով կաշխատեմ»,- ասում է Ալյոնան։

շապիկ

Խոսելով պետության կողմից տրամադրվող աջակցության մասին՝ Ալյոնան պատմում է՝ ամբողջապես չի ստացել իրեն հասանելիք գումարը։

«Հիմա յուրաքանչյուր ամիս 50 հազար դրամ ստանում եմ, բայց մի քանի ամիս չեմ ստացել։ 2023 թվականի հոկտեմբերից մինչեւ 2023 թվականի մարտը պետք է անսական 40 000 + 10 000 դրամ ստանայի, բայց այդպես էլ այդ գումարը չտվեցին։ Դրանից բացի՝ այդ ժամանակահատվածում ամսական 50-հազարական դրամ պետական աջակցություն էր տրամադրվում։ 2023 թվականի նոյեմբերին ու դեկտեմբերին էլ այդ 50-հազարական դրամը չեմ ստացել։ Ահագին գումար է, եւ շատ հոգսեր կկարողանայի հոգալ դրանով, եթե թեկուզ հիմա փոխանցեին»,- պատմում է Ալյոնան։

Նա պարբերաբար փաստաթղթեր է ներկայացրել համապատասխան մարմիններին, բայց ապարդյուն։

«Ամուսնուս ընտանիքի հետ եմ բռնագաղթել Արցախից՝ նույն օրը։ Նրանք իրենց հասանելիք սոցիալական աջակցությունն այդ ամիսներին ստացել են, իսկ ես՝ ոչ։ Անդադար ասում են՝ պետք է առցանց նոր դիմում գրել, հիմա նույնիսկ չգիտեմ՝ ինչպես, որտեղ լրացնել այդ դիմումը, բայց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեմ, որոնք կարող են ապացուցել, թե երբ եւ որտեղ եմ բնակվել»,- ասում է Ալյոնան։

Զրույցի վերջում Ալյոնան հորդորում է՝ իր մասին գրենք այնպես, որ ընթերցողները հասկանան՝ իրեն ոչ թե փող է պետք, որ ծախսի, այլ բիզնեսի զարգացման համար ներդրում, աջակցություն կամ փոխշահավետ համագործակցության առաջարկ։

«Ես աշխատելու, արարելու հնարավորություն եմ ուզում ունենալ։ Ես պատրաստ եմ աշխատելու, ջանալու»,- ասում է Ալյոնան։

Ալյոնայի պատրաստած աշխատանքները պատվիրելու կամ նրա հետ համագործակցելու համար կարելի է զանգահարել նրան 098 86 50 75 հեռախոսահամարով կամ գրել ֆեյսբուքյան էջին։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկախությունից շեղվել ենք
հաջորդը
Նոր թատերաշրջան, նոր տոն Գյումրիում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն