• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ախուրյանը պատրաստվում է պարելու

aliq 16:35 | 30.09.2024
aliq 16:35 | 30.09.2024
Ախուրյան պար

Հոկտեմբերի 13-ին Շիրակի մարզը եւ մարզ այցելած հազարավոր հյուրեր պատրաստվում են պարելու. Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա Ախուրյան համայնքի՝ տարվա ամենամեծ միջոցառումը՝ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը:

Շուրջպարին կմիանան 12 տարեկանից բարձր 2000-ից ավելի մասնակիցներ: Տոնակատարության ընթացքում բացի գլխավոր՝ «Ախուրյան» պարից՝ տարբեր շուրջպարերով ելույթներ կունենան Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաեւ համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, ԵՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր: Հին եւ նոր պարերով ելույթ կունենա նաեւ «Ակունք» ազգագրական երգի-պարի պետական համույթը:

Լիպարիտ ՄարկոսյանՆշենք, որ «Ախուրյան» ավանդական պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է. գաղափարն իրականացնելու համար նա դիմել է Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին, որն էլ նախաձեռնել եւ իրականացրել է պարի բեմադրությունը: «Այսուհետեւ Ախուրյանը կպարի իր ավանդական պարը, իսկ մենք կհոգանք, որ Ախուրյան խոշորացված համայնքում բոլորը, անկախ տարիքից ու սեռից, սովորեն ու պարեն մեր ավանդական պարը»,- վստահեցնում է Լիպարիտ Մարկոսյանը:

Ախուրյան․ պար

«Ախուրյան շուրջպարը» վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը:

Ախուրյան․ պար-2

Մինչ մեծ միջոցառման մեկնարկը նախաձեռնող խումբը շրջել է Ախուրյան համայնքի երեք տասնյակից ավելի բնակավայրերում, 700-ից ավելի մասնակիցների անվճար ուսուցանել պարը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արեւմուտքը կեղծ հավաստիացումներ է տվել Իրանին՝ Հանիյեի սպանությանը չպատասխանելու դիմաց․ Փեզեշքիան
հաջորդը
Ուկրաինացիներին կներկայացվի Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը»․ Երմակ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն