• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ում ձերբակալվել է Հայաստանի տարածքով դեպի ՌԴ ինքնաթիռներ տեղափոխած անձը

aliq 09:38 | 03.12.2024
aliq 09:38 | 03.12.2024

ԱՄՆ Ջորջիա նահանգում ձերբակալվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացի Սերգեյ Նեչաեւը, որը Հայաստանի տարածքով փորձել է երկու փոքր ինքնաթիռ տեղափոխել ՌԴ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2023 թվականի մարտի 3-ից մինչեւ 2023 թվականի մարտի 24-ը Նեչաեւը խախտել եւ խուսափել է ԱՄՆ արտահանման վերահսկման օրենքներից ու կանոնակարգերից՝ փորձելով մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ-ից Ռուսաստան տեղափոխել 1968 թվականի Cessna 172K եւ 1973 թվականի Cessna ինքնաթիռները։ Օդանավերի տեղափոխման վերջնակետն ու օգտագործողին թաքցնելու նպատակով Նեչաեւը որպես արտահանման վերջնական վայր ներկայացրել է Հայաստանը:

Ներկայացված մեղադրանքները հաստատելու դեպքում Նեչաեւին ընդհանուր առմամբ սպառնում է 20 տարվա ազատազրկում։ 

Որպես հանցագործության մեջ ներառված գույք ինքնաթիռները առգրավվել են։ 

«Հետաքննությունը համակարգել է Արդարադատության դեպարտամենտի KleptoCapture օպերատիվ խումբը, որը իրավապահ մարմինների միջգերատեսչական աշխատանքային խումբ է եւ իրագործում է մասշտաբային պատժամիջոցների վերահսկումը, արտահանման հսկողությունը եւ տնտեսական հակաքայլերը, որոնք ԱՄՆ-ն իր դաշնակիցների եւ գործընկերների հետ սահմանել է ի պատասխան 2014 թվականից Ուկրաինայի տարածք Ռուսաստանի չհիմնավորված շարունակվող ռազմական ներխուժման դեմ»,-ասվում է  ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության տեքստում:

Գործի հետաքննությամբ զբաղվում են ԱՄՆ առեւտրի նախարարության Արտահանման կառավարման վարչությունը, ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետաքննության բաժինը, ԱՄՆ մաքսային եւ սահմանային պաշտպանությունը եւ Դաշնային ավիացիոն վարչությունը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ
հաջորդը
ԲԴԽ նախագահ է ընտրվել Արթուր Աթաբեկյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    Շիրակի մայր բուհը վերջապես ռեկտոր ունեցավ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն