• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 17 կետից 15-ը․ Բայրամով

aliq 14:39 | 12.12.2024
aliq 14:39 | 12.12.2024
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքերով՝ երկու չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքները դեռ շարունակվում են։

«Նախաբանի տեքստերը եւ 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են։ Իսկ 2 կետերի մասով մենք բաց հարցեր ունենք։ Դրանց շուրջ աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների եւ տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին փոխհամաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքները շարունակվում են»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ Բաքուն Երեւանից վճռական քայլեր է սպասում Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ՝ կրկին պնդելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, մեզ չեն կարող բավարարել։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը։ Որովհետեւ հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որն ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, եւ տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այս որոշումն էլ ավելի է բարդացնում իրավիճակը»,- ասել է Բայրամովը՝ նկատի ունենալով սեպտեմբերի 30-ին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։ Ըստ այդ որոշման՝ Սահմանադրության նախաբանի «… հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որեւէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն էր հայտարարել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու համար երկու հիմնական խոչընդոտ կա, որոնցից մեկը ՀՀ Սահմանադրությունն է, մյուսը՝ Հայաստանի իշխանությունների ու ընդդիմության ներկայացուցիչների տարբեր դիրքորոշումները։

Այսօր՝ էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էր հայտարարել, որ Հայաստանի ռազմական ծրագրերի նկատմամբ պետք է սահմանափակումներ կիրառվեն, իսկ հայ-ադրբեջանական սահմանից հեռացվեն ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնց Բաքուն մեղադրում է լրտեսության մեջ եւ պնդում, որ նրանց առկայությունը լարում է իրադրությունը Հարավային Կովկասում։

Նշենք, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Երեւանը մշտապես հայտարարել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։  ԵՄ դիտորդների վերաբերյալ էլ վաչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային տված հարցազրույցում հայտարրեց, Երեւանը Բաքվին հանդիպակած առաջարկ է կատարում․ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Բաքվի՝ սահմանափակումներ պետք է կիրառել ՀՀ ռազմական զարգացման դեմ․ Հաջիեւ
հաջորդը
Հրաժարական է տվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն