• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնանկ արեց երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին

aliq 14:12 | 14.12.2024
aliq 14:12 | 14.12.2024
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլ

Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտոնանկ արեց երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի առնչությամբ, հայտնում են Yonhap-ը եւ Reuters-ը։ 

Yonhap-ի փոխանցմամբ՝ իմփիչմենթին կողմ է քվեարկել 204, դեմ՝ 85 պատգամավոր։ Եվս երեք պատգամավոր ձեռնպահ է մնացել, ութ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ էր 200 ձայն։

Սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կիրականացնի վարչապետ Հան Դեոկ Սուն։

Իմփիչմենթի դեպքում Յուն Սեոկ Յոլը կկորցնի իր լիազորությունները, սակայն կմնա իր պաշտոնում մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը, նշում է Reuters-ը։ Եթե ​​դատարանը պաշտոնանկ անի նախագահին, ապա ընտրությունները պետք է տեղի ունենան 60 օրվա ընթացքում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան Յուն Սեոկ Յոլը երկրում արտակարգ դրություն հայտարարեց՝ այն բացատրելով «հյուսիսկորեական նողկալի հակապետական ​​ուժերին արմատախիլ անելու» անհրաժեշտությամբ, եւ ընդդիմադիր կուսակցություններին կոչ արեց «անհապաղ դադարեցնել զայրույթ առաջացնող գործողությունները, որոնք կաթվածահար են անում երկրի գործունեությունը»։ 

Ի պատասխան նախագահի այս քայլի՝ Հարավային Կորեայի խորհրդարանը հրատապ նիստ գումարեց եւ քվեարկեց արտակարգ դրության վերացման օգտին։ Որոշումը հաջորդիվ հաստատեց կառավարությունը, ինչի արդյունքում էլ վեց ժամ անց արտակարգ դրությունը հանվեց։ 

Նախագահին պաշտոնանկ անելու առաջին փորձը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին, սակայն այդ ժամանակ խորհրդարանը չկարողացավ քվեարկություն ապահովել։ Գործող նախագահին պաշտոնանկ հայտարարելու համար անհրաժեշտ է 300 պատգամավորներից 200-ի աջակցությունը, սակայն իշխող կուսակցության 108 պատգամավորներից 105-ը այդ օրը լքեցին նիստերի դահլիճը եւ չքվեարկեցին։

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն հրաժարվի նախագահին պատասխանատվության ենթարկելու փորձերից։ Յուն Սեոկ Յոլն էլ հայտարարեց, որ հրաժարական չի տա եւ «պայքարելու է մինչեւ վերջ»։

Բացի այդ ամենից՝ նախագահի նկատմամբ նաեւ քրեական գործ է հարուցվել ապստամբություն կազմակերպելու հոդվածներով, ինչը կրկին կապված է արտակարգ դրություն մտցնելու հետ։ Յուն Սեոկ Յոլը զուգահեռաբար մեղադրվում է նաեւ դավաճանության եւ իշխանության չարաշահման համար։ Ոստիկանությունը չի բացառել նրան հարցաքննության հրավիրելը։ Դեկտեմբերի 9-ին արդեն նրան արգելվել է լքել երկիրը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի խորհրդարանն այսօր երկրի նոր նախագահի է ընտրում
հաջորդը
Քվադրոբիկան կարող է տարածվել նաեւ Հայաստանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն