• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիայում ահաբեկչական կառույցների գործունեությունը կանխելու համար Անկարան վճռական է տրամադրված․ Էրդողան

aliq 16:48 | 20.12.2024
aliq 16:48 | 20.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նոր իշխանությունները չեն կարող մենակ մնալ ահաբեկչության դեմ պայքարում, եւ այդ նպատակով արտգործնախարար Հաքան Ֆիդանը շուտով կարող է ժամանել Դամասկոս՝ քննարկելու այդ ոլորտում համատեղ աշխատանքը։ Այդ մասին Էրդողանը հայտնել է Կահիրեից վերադառնալիս՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան վճռական է տրամադրված երկրի անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կառույցների գործունեությունը հարեւան Սիրիայի տարածքում կանխելու հարցում։ Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական են համարվում նաեւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունն» ու քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը»։

«Թուրքիան ցույց կտա, որ եկել է Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին չեզոքացնելու ժամանակը։ Մենք դա կանենք մեր հարավային սահմաններին սպառնացող վտանգը կանխելու համար։ Ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» եւ նրա ճյուղերի գործունեության ժամանակն ավարտվել է։ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» դատապարտված են մենակ մնալու, նրանք ապագա չունեն, եւ այս ահաբեկչական կազմակերպության ճանապարհի վերջն արդեն երեւում է։ Անվտանգության մթնոլորտը, որը կստեղծվի Սիրիայում, թույլ չի տա ահաբեկիչներին անդամներ հավաքագրել»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքերով՝ «Իսլամական պետության» եւ իր  հիշատակած քրդական կառույցների դեմ պայքարի համատեքստում օգնության կարիք ունի նաեւ Սիրիայի նոր կառավարությունը։

«Այս հարցում կանենք անհրաժեշտ ամեն ինչ։ Հուսով ենք, որ մեր արտգործնախարար Հաքան Ֆիդանը շուտով կգնա այնտեղ, եւ նրանք համատեղ փոխգործակցություն կկառուցեն»,- հայտարարել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին The Wall Street Journal-ը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներից ստացված տեղեկությանը, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված իր բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թբիլիսին Եվրախորհրդի ղեկավարին խոստացել է փոփոխություններ կատարել օտարերկրյա գործակալների մասին օրենքում
հաջորդը
Բայդենի վարչակազմը կհայտարարի Կիեւին ռազմական օգնության վերջին փաթեթի մասին․ Reuters

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն