• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալիեւը ափսոսանք է հայտնել, որ Մոսկվան փորձել է «լռեցնել» օդանավի կործանմանն առնչվող հարցը

aliq 18:36 | 29.12.2024
aliq 18:36 | 29.12.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է «լռեցնել» Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ հարցը։

«Իհարկե, վերջնական տարբերակը հայտնի կդառնա սեւ արկղերը բացելուց հետո։ Բայց նախնական վարկածները նույնպես բավականին հիմնավորված են ու փաստերի վրա հիմնված։ Եվ փաստն այն է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը վնասվել է դրսից՝ Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, եւ գործնականում կորցրել է կառավարումը»,- ասել է Ալիեւը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը «անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով», ինչը ինքնաթիռին հասցված առաջին վնասն է եղել։ Այնուհետեւ ցամաքից արձակված կրակի հետեւանքով օդանավի պոչային հատվածը լրջորեն վնասվել է։ Իսկ օդանավի թռչունների երամի հետ բախման մասին վարկածն ամբողջությամբ հանվել է օրակարգից, քանի որ ինքնաթիռի արտաքին շերտի վրա մեծ քանակությամբ անցքեր կան, հավելել է Ալիեւը։

«Մեզ վրդովեցնող եւ զարմացնող հանգամանքներից մեկն այն էր, որ ռուսական պաշտոնական կառույցները գազի ինչ—որ բալոնի պայթյունի վարկածներ էին ներկայացնում։ Այսինքն՝ սա բացահայտ ցույց տվեց, որ ռուսական կողմը ցանկանում է լռեցնել հարցը, եւ դա, բնականաբար, ոչ մեկին պատիվ չի բերում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիեւի խոսքերով՝ ակնհայտ է, որ ինքնաթիռը կանխամտածված կերպով չի խոցվել, սակայն ռուսական կողմը պետք է արագորեն ընդուներ իր մեղքը կատարվածի համար եւ ներողություն խնդրեր Ադրբեջանից։

«Ցավոք, առաջին երեք օրերին մենք ոչինչ չլսեցինք Ռուսաստանից՝ բացի հորինված վարկածներից»,- եզրափակել է Ալիեւը։

Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամները։ Ավիավթարի հետեւանքով զոհվել է 38 մարդ։

Euronews-ն ու Reuters-ը, հղում կատարելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին, գրում են, որ կործանման պատճառ է դարձել ռուսական հրթիռը: Ադրբեջանական կողմը կարծում է, որ հրթիռը արձակվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի վրա Չեչնիայի մայրաքաղաքի երկնքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» ժամանակ։

Նախօրեին էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր իր նախաձեռնությամբ Ալիեւի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ներողություն խնդրել իր երկրի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձության համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ես գնում եմ՝ ինձ հետ տանելով լեգիտիմությունը․ Զուրաբիշվիլին՝ նախագահականից հեռանալու մասին
հաջորդը
1922-ի դեկտեմբերի 30. Խորհրդային Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դառնում է ԽՍՀՄ-ի մաս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈւՇԿ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
« Նյմ   Հնվ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն