• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կիեւը հերքում է ՌԴ-ի ներկայացուցիչների հետ Ստամբուլում սպասվող հանդիման մասին տեղեկությունները

aliq 10:48 | 14.04.2025
aliq 10:48 | 14.04.2025

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հերքել է տեղեկությունը այն մասին, որ ապրիլի 15–16-ը Անկարայում նախատեսված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպում՝ Սեւ ծովում անվտանգության ապահովման հարցերով:

Այդ մասին հայտնել է ուկրաինական ТСН հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սիբիգայի խոսքերին, որը նշել է, որ «նման բան չի պլանավորվել»:

Ավելի վաղ այդպիսի հանդիպման հնարավորության մասին հայտնել էր CNN Turk հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Գերատեսչությունն ավելի ուշ հստակեցրել էր, որ Անկարայում հանդիպմանը կմասնակցեն օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչներ, եւ նախատեսվում է քննարկել ռազմական պլանավորման ծովային հատվածը՝ Սեւ ծովում խաղաղությունը պահպանելու նպատակով:

Սեւ ծովում նավարկության հարցերը շաբաթ օրը՝ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, քննարկել էին Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Հաքան Ֆիդանը։

2022 թվականի հուլիսին Ստամբուլում Ռուսաստանն ու Ուկրաինան ոչ անմիջական բանակցությունների արդյունքում առանձին համաձայնագրեր կնքեցին ՄԱԿ-ի եւ Թուրքիայի հետ, որն անվանվեց «հացահատիկային գործարք»։ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ այդ նախաձեռնությունից՝ պատճառաբանելով, որ արեւմտյան երկրները չեն կատարել պայմանավորվածությունները։

Մարտի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ Սեւ ծովում հրադադարը կդադարեցնի միայն այն դեպքում, եթե հանվեն «Ռոսսելխոզբանկի», ինչպես նաեւ ռուսական սննդամթերք եւ պարարտանյութ արտադրող ու արտահանող ընկերությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվայի հայտարարությունները որակել էր որպես մանիպուլյացիա։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օմանում ավարտվել են Իրան-ԱՄՆ բանակցությունները
հաջորդը
«Արտ Բազիս»-ը ներկայացնում է Դմիտրի Սարկիսովի «Լարված հավասարակշռություն» ցուցահանդեսը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • Ժողովրդավարական արժեքներ եւ ընտրական գործընթացներ. «Ալիք Մեդիա»-ի քննարկումը...

ընտրանի

  • 1

    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամությունից հրաժարված գիտնականների...

  • 2

    Ինչո՞ւ է խորհրդային բռնաճնշումների թեման մնացել ստվերում

  • 3

    Ընտրությունները՝ որպես ժողովրդավարության հիմք․ «Ալիք Մեդիայի» քննարկումը Երևանում

  • 4

    Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակի (StratCom Hub)-ի մեկնարկ

  • 5

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն