• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոռացեք Հայաստան–Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին. Փաշինյան

aliq 18:43 | 17.04.2025
aliq 18:43 | 17.04.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստան–Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, որին կողմերը նաեւ իրավական ուժ են հաղորդել սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգի ստորագրմամբ եւ այն վավերացնելով։ 

Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ այդ փաստաթղթում Ալմաթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիրն ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք:  

«Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,– ասաց վարչապետը։

Ընդգծելով, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է՝ Փաշինյանը հայտարարեց․  «Մոռացեք Հայաստան–Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրելու խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ–ին»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների եռակողմ հանդիպումը
հաջորդը
ԱՄՆ-ը սպասում է, որ այս շաբաթ ՌԴ-ից պատասխան կստանա Ուկրաինայում կրակի դադարեցման առաջարկի վերաբերյալ․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն