• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը առաջիկայում կարող է հրաժարվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերից․ Ռուբիո

aliq 15:58 | 18.04.2025
aliq 15:58 | 18.04.2025

ԱՄՆ-ը կդադարեցնի միջնորդական ջանքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ մի քանի օրվա ընթացքում, եթե համաձայնսգրի ստորագրման համար հստակ նշաններ չտեսնի։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ռուբիոն այս հայտարարությունը հնչեցրել է ապրիլի 17-ի երեկոյան Փարիզում ԵՄ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։

«Մենք պետք է շատ արագ որոշենք, եւ ես խոսում եմ մի քանի օրվա հարցի մասին․  արդյո՞ք հնարավոր է սա իրականացնել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Եթե այո, մենք մասնակցում ենք։ Եթե ոչ, ապա մենք ունենք նաեւ այլ առաջնահերթություններ»,- ասել է նա։

Պետքարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս հետաքրքրված է համաձայնագրով, սակայն նա ունի «շատ այլ առաջնահերթություններ» աշխարհում եւ «պատրաստ է առաջ շարժվելու», եթե ուկրաինական հակամարտության հարցում առաջընթացի նշաններ չլինեն։

Ռուբիոն ապրիլի 17-ին Փարիզում հանդիպել է Ուկրաինայի եւ եվրոպական «ցանկացողների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ։ Դրանից հետո Պետդեպարտամենտը հայտնել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը ներկայացրել է «ամուր եւ երկարատեւ խաղաղության ուրվագծերը», որից հետո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 17-ին հայտարարել էր, որ հրադադարի առաջարկի վերաբերյալ սպասում է ռուսական կողմի պատասխանին։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան  հրադադարի մասին խոսակցություններն այս փուլում համարել է ոչ իրատեսական։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վաշինգտոնը եվրոպական երկրներին, Ուկրաինային եւ ՌԴ-ին է ներկայացրել «երկարատեւ խաղաղության ուրվագծերը»
հաջորդը
ԱՄՆ-ը եւ Ուկրաինան ընդերքի վերաբերյալ հուշագիր են ստորագրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն