• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ինչ արդյունքների մասին են հաղորդում Իրանն ու ԱՄՆ-ը Հռոմում կայացած բանակցություններից հետո

aliq 15:26 | 20.04.2025
aliq 15:26 | 20.04.2025

Հռոմում ապրիլի 19-ին կայացավ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանական պաշտոնական լրատվամիջոցները գրում են, որ այն անցել է «կառուցողական մթնոլորտում», սակայն որեւէ առաջընթացի մասին չեն հաղորդել։

Ինչպես եւ առաջին փուլը, որը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, հանդիպումը կազմակերպվել էր Օմանի միջնորդությամբ։ Այս անգամ բանակցություններն ընթացել էին Իտալիայում Օմանի դեսպանի նստավայրում։ Բանակցություններին կրկին մասնակցել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին եւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ քննարկումները տեւել են չորս ժամ։ Այս մասին ավելի ուշ հաղորդել էր նաեւ AFP-ն՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրից ստացած տեղեկատվությանը։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմաիլ Բաղայը X-ի էջում գրել էր, որ կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին քննարկումները վերսկսել տեխնիկական մակարդակով, որից հետո դրանք կշարունակվեն ապրիլի 26-ին՝ երկու բարձրաստիճան բանակցողների մակարդակով։ Օմանի ԱԳՆ-ն էլ հայտարարել էր, որ բանակցությունների երրորդ փուլը կրկին տեղի կունենա Մասքատում՝ ինչպես առաջինը։ 

There were useful indirect talks today between Iran and the United States conducted by Oman Foreign Minister in a constructive atmosphere.

The two sides agreed to continue the indirect talks in few days at technical level to be followed by another round at their own level on…

— Esmaeil Baqaei (@IRIMFA_SPOX) April 19, 2025

Բանակցությունները վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին։ Թեհրանը պնդում է, որ ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տվյալներով՝ Իրանն արդեն ունի հարստացված ուրանի մեծ քանակություն, ինչը թույլ կտա կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծել։

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունն սկսել էր աճել 2018 թվականից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիմնվելով արտաքին հետախուզական տվյալների վրա դուրս եկավ Իրանի հետ դեռ 2015 թվականին ստորագրած միջուկային համաձայնագրից։ 

2015 թվականին մի կողմից Թեհրանի, մյուս կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հինգ անդամների ու Գերմանիայի կողմից ստորագրված այդ փաստաթուղթը, որը կոչվում էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, նպատակ ուներ լուծելու այդ տարիներին Իրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը։ Ըստ պայմանավորվածության Իրանը պետք է սահամափակեր միջուկային ծրագրերը, իսկ մյուս երկրները աստիճանաբար վերացնեին սահմանված պատժամիջոցները։ 

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանը կարող է մի քանի ամսում միջուկային զենք ստեղծել։ Թրամփը նախագահի պաշտոնում երկրորդ անգամ ընտրվելուց հետո հայտարարել է, որ կանի ամեն բան որպեսզի Իրանը միջուկային զենք չունենա։ 

Մարտի 7-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ  նամակ է ուղարկել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ակի Խամենեին՝ առաջարկելով բանակցություններ սկսել միջուկային ծրագրի շուրջ: Թեհրանը ի պատասխան տարբեր մակարակներով հայտարարեց, որ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն չէր բացառել միջնորդավորված բանակցությունների շարունակումը:

Մարտի 30-ին Թրամփը հայտարարեց, որ երկու շաբաթվա ընթացքում լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի Իրանի նկատմամբ, եթե միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն արդյունք չտան: Նա նաեւ սպառնացել էր  աննախադեպ ռմբակոծության ենթարկել Իրանը, եթե Իսլամական Հանրապետությունը ամբողջությամբ հրաժարվի գործարքից: Ի պատասխան՝ Խամենեին նշել էր, որ չի հավատում ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության հավանականությանը, սակայն զգուշացրել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանում անկարգություններ հրահրելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական հակահարվածի:

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենաիին ուղղված նմակում երկու ամիս ժամանակ էր տվել նոր միջուկային համաձայնագիր կնքելու համար, որի հիմնական պահանջն է ռազմական միջուկային ծրագրից լիարժեք հրաժարումը։ 

Երկարատեւ դիվանագիտական առճակատումից հետո Վաշինգտոնն ու Թեհրանը վերջնականապես համաձայնեցին միջնորդավորված բանակցությունների վարել Օմանում ապրիլի 12-ին։ 

«Այս անգամ մեզ հաջողվեց հասնել ավելի լավ փոխըմբռնման՝ մի շարք սկզբունքների եւ նպատակների շուրջ», – ապրիլի 19-ին կայացած բանակցություններից հետո հայտարարել էր Աբբաս Արաքչին իրանական հեռուստատեսությանը։

Օմանի ԱԳՆ-ի հայտարարությունն էլ առանձնանում է լավատեսական ոգով․ դրանում նշվում է, որ բանակցությունները «նոր թափ են հավաքում, եւ այժմ հնարավոր է նույնիսկ ամենաանհավանականը»։ Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ բանակցությունների նպատակը «արդար, տեւական եւ պարտավորեցնող համաձայնություն ձեռք բերելն է, որը կապահովի, որպեսզի Իրանը լիովին զերծ կլինի միջուկային զենքից եւ պատժամիջոցներից, միեւնույն ժամանակ պահպանելով խաղաղ ատոմային էներգետիկայի զարգացման իր հնարավորությունը»։

Միեւնույն ժամանակ, կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նույնիսկ բանակցությունների կազմակերպման ձեւաչափը։ Թեհրանը դրանք կոչում է անուղղակի։ Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ շաբաթ օրը կայացած բանակցությունների ժամանակ երկու պատվիրակությունները կրկին գտնվել են «երկու տարբեր սենյակներում»՝ Հռոմում Օմանի դեսպանի նստավայրում, իսկ Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին նրանց հաղորդագրությունները փոխանցել է միմյանց։

Վաշինգտոնում հանդիպման արդյունքները մեկնաբանել են շատ ավելի ուշ եւ անանուն կերպով։ Վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը լրատվական գործակալություններին հայտնել է, որ «լավ առաջընթաց» է արձանագրվել եւ քննարկումը ընթացել է «ուղիղ եւ անուղղակի» ձեւաչափով։

ԱՄՆ վարչակազմը բազմիցս հայտնել է իր նախապատվությունը ուղղակի երկխոսությանը։ Հայտնի է, որ Մասքատում նախորդ հանդիպման ժամանակ Ուիթքոֆը եւ Արաքչին, այնուամենայնիվ, որոշ ժամանակ 45 րոպե դեմ առ դեմ բանակցություններ են վարել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը հայտարարել է Զատկի օրերին հրադադար հաստատելու մասին
հաջորդը
Թրամփը հույս ունի, որ Մոսկվան եւ Կիեւը այս շաբաթ «գործարք» կկնքեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն