• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ պաշտպանության նախարարը Եմենում իրականացվող գործողությունների վերաբերյալ գաղտնի տեղեկությունները քննարկել է Signal-ում

aliq 12:12 | 21.04.2025
aliq 12:12 | 21.04.2025
ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Փիթ Հեգսեթ

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Signal համակարգի խմբակային չաթում (զրուցարան), որում ընդգրկված են եղել նրա կինը, եղբայրը եւ փաստաբանը, տարածել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) հենակետերի դեմ  ավիահարվածների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ Հեգսեթի տարածած տեղեկությունը պարունակել է «Անսար Ալլահ»-ի դեմ իրականացվող գործողություններում ներառված F/A-18 կործանիչների թռիչքների ժամանակացույցը։ NYT-ի  փոխանցմամբ՝ խոսքը այն նույն տեղեկության մասին է, որը նա հայտնել էր մեկ այլ խմբակային չաթում, եւ որի մեջ պատահաբար ավելացվել էր նաեւ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը։

Աղբյուրները NYT-ին պատմել են, որ այն չաթը, որտեղ ընդգրկված էին Փիթ Հեգսեթի կինը՝ Ջենիֆերը, եղբայրը՝ Ֆիլը, եւ անձնական փաստաբան Թիմ Պառլատորեն, ստեղծել է անձամբ պաշտպանության նախարարը։ Այդ չաթում ընդգրկված են եղել նաեւ մի քանի այլ անձինք նրա անձնական եւ մասնագիտական շրջապատից։ Ըստ The New York Times-ի՝ չաթը ստեղծվել է մինչեւ Հեգսեթի նախարարի պաշտոնը ստանձնելը։

Թերթը նշում է, որ Հեգսեթի կինը պաշտոնապես չի աշխատում Պենտագոնում, սակայն հաճախ ուղեկցում է ամուսնուն նրա հանդիպումների ժամանակ։ Նախարարի եղբայրը եւ փաստաբանը աշխատում են Պենտագոնում, բայց, ինչպես ընդգծում է NYT-ը, «մնում է անհասկանալի, թե ինչու էր նրանց անհրաժեշտ իմանալ Եմենում հութիների դեմ նախատեսվող ռազմական հարվածների մասին»։

Այն մասին, որ Հեգսեթը հարվածների վերաբերյալ տվյալներ էր հրապարակել չաթում, հայտնել են նաեւ CNN-ը եւ Reuters-ը՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին։

Մարտի վերջին The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հայտնել էր, որ իրեն ավելացրել են Signal համակարգի մի խմբակային չաթում, որտեղ Սպիտակ տան պաշտոնյաները քննարկել են Եմենում հութիների դիրքերին հասցվող հարվածները։ Նրա խոսքերով՝ չաթում եղել է 18 մարդ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Ավելի ուշ Ուոլցը ստանձնել էր չաթի ստեղծման պատասխանատվությունը, սակայն հայտարարել էր, որ տեղյակ չէ, թե ինչպես են Գոլդբերգի հետ կոնտակտային տվյալները հայտնվել իր հեռախոսում։

Ապրիլի 3-ին Պենտագոնի գլխավոր տեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Սթիվեն Ստեբբինսը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսվել Signal համակարգի չաթում հութիների դեմ հարվածները քննարկելու գործով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Միրզոյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
հաջորդը
Մահացել է Ֆրանցիսկոս պապը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն