• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սի Ծինփինը եւ Ալիեւը ռազմավարական գործընկերության հաստատման փաստաթուղթ են ստորագրել

aliq 15:57 | 23.04.2025
aliq 15:57 | 23.04.2025

Պեկինում կայացել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ 

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ղեկավարները ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։ 

Փաստաթղթի հենց առաջին կետով կողմերը պարտավորվում են վճռական աջակցություն ցուցաբերել միմյանց «հիմնարար շահերի, ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»։ 

Նույն կետով ադրբեջանական կողմը ընդունում է, որ աշխարհում միայն մեկ Չինաստան կա, եւ Թայվան կղզին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի անբաժանելի մասն է։ Ի հավելումն այս ամենի՝ փաստաթղթում նաեւ հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանը «կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորմանը հասնելու գործում»:

Չինաստանն էլ իր հերթին «վճռական աջակցություն» է հայտնում «ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին եւ անարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը»։

Հայտարարության հաջորդ կարեւոր կետերը վերաբերում են չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ Ադրբեջանի «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» պետական ​​զարգացման ռազմավարության համապատասխանեցմանը, միջպետական ու միջկուսակցական մակարդակներով համագործակցությանը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ոլորտին, արդյունաբերությանը, տրանսպորտին, մարդկային ռեսուրսների փոխանակմանը եւ այլ ուղղություններին։ 

Հանդիպման ընթացքում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ մաքսային պատերազմները խաթարում են բազմակողմ առեւտրային համակարգը եւ համաշխարհային տնտեսական կարգը։ 

Չինաստանի առաջնորդի խոսքերով՝ Պեկինը պատրաստ է աշխատելու Ադրբեջանի հետ ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգը պաշտպանելու համար։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» մինչեւ ապրիլի վերջ կհայտարարի ինքնալուծարման մասին
հաջորդը
Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից, եթե Մոսկվան ու Կիեւը չհամաձայնեն խաղաղության ԱՄՆ-ի առաջարկին․ Վենս

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
« Մրտ   Մյս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն